13-11-2025 / 05:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի տրանսպորտի նախարարը խոսել է հայ-թուրքական սահմանային անցակետի բացումից

2025/11/12 14:25
Թուրքիա, Հայաստան

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մասանկցել է Ալանիա քաղաքում 45 երկրից ժամանած 310 լրագրողների խորհրդի 5-րդ մեդիա հանդիպմանը։«Ermenihaber.am»-ի փոխանցմամբ՝ Ուրալօղլուն անդրադարձել է այպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և Թուրքիայի ու Հայաստանի սահմանին գտնվող Ալիջան սահմանային անցակետին։ Նախարարը մասնավորապես նշել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի ու Ալիջան սահմանային անցակետի նախագծերը կվերակսահմանեն Թուրքիայի դերը տարածաշրջանային առևտրի ցանցում։

Ըստ Ուրալօղլուի՝ «Զանգեզուրի միջանցքը» կստեղծի նոր առևտրային գիծ Ասիայից դեպի Եվրոպա՝ ուղղակիորեն կապելով Թուրքիան և Ադրբեջանը։ 

«Այն կկրճատի հեռավորությունները, կնվազեցնի ծախսերը և կամրապնդի Թուրքիայի տարածաշրջանային առևտրային հզորությունը»,- ընդգծել է նախարարը։

Անդրադառնալով Ալիջան սահմանային անցակետին՝ նախարարը նշել է, որ այդ անցակետի համար սկսվել են նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես նշել է, որ որոշակի ծրագրեր են կազմվել, այդ թվում՝ Ալիջան սահմանային դարպասի մոտ գտնվող կամրջի ներկայիս վիճակի գնահատման և նորի կառուցման վերաբերյալ։

«Ավարտին ենք հասցրել մեր ծրագրերը, այդ թվում՝ կամրջի ներկայիս վիճակի գնահատումն ու վերականգնումը։ Մենք արագորեն առաջ ենք շարժվում Ադրբեջանի ու Հայաստանի հետ միասին կոնսեսուսի գործընթացի ուղղությամբ։ Երբ ավարտվի խաղաղության գործընթացը, Ալիջան անցակետը կբացվի», – հայտնել է Ուրալօղլուն։

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության գործընթացից՝ Ուրալօղլուն նշել է, որ հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հետ։ 

«Այստեղ լուրջ կարգավորման գործընթաց է ընթանում։ Հատկապես Հայաստանի վարչապետը շատ լուրջ նախաձեռնություններ և ռիսկեր է ձեռնարկում։ Մենք ուշադիր հետևում ենք դրան».- հայտնել է նախարարը։

Ուրալօղլուի ձևակերպմամբ՝ նման զարգացումը կբարձրացնի «Զանգեզուրի միջանցք»-ի արդյունավետությունը և Չինաստանից Մեծ Բրիտանիա տանող առևտրային ուղին կդարձնի ավելի արդյունավետ։ Նաև հավելել է, որ. «Կարսի գիծը կձևավորի ոչ միայն Թուրքիայի, այլև Հարավային Կովկասի և Եվրասիայի ապագան»։

Նախորդ Լուրը

Հայաստանի մշտական բնակչությունն ավելացել է 14.3 հազարով

Հաջորդ Lուրը

«Ռուսական Մարդասիրական Առաքելություն»-ը օգնություն է տրամադրել Արցախից բռնի տեղահանված 5000 ընտանիքի

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ըստ հարցվածների 69.2%-ի՝ բանակցությունների միջոցով հնարավոր չէ հասնել Ադրբեջանի հետ երկարատև խաղաղության

12/11/2025
Ադրբեջան

«Հայ-թուրքական սահմանի բացման խոչընդոտն Ադրբեջանն է». Գարո Փայլան

12/11/2025
Իրան

Իրանը որևէ մտահոգություն չունի TRIPP նախագծի վերաբերյալ. Կապանում Իրանի հյուպատոս

12/11/2025
Հաջորդ Lուրը

«Ռուսական Մարդասիրական Առաքելություն»-ը օգնություն է տրամադրել Արցախից բռնի տեղահանված 5000 ընտանիքի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Թրամփի ուղու» կառուցումը կմեկնարկի 2026-ի երկրորդ կեսին․ Փաշինյան

12/11/2025

Ըստ հարցվածների 69.2%-ի՝ բանակցությունների միջոցով հնարավոր չէ հասնել Ադրբեջանի հետ երկարատև խաղաղության

12/11/2025

51.8%-ի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները սխալ արտաքին քաղաքականություն են վարում, իսկ 42.9%-ի կարծիքով՝ ճիշտ

12/11/2025

«Հայ-թուրքական սահմանի բացման խոչընդոտն Ադրբեջանն է». Գարո Փայլան

12/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)