ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը դեկտեմբերի 8–12-ը պաշտոնական այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն։ Այցի նպատակն է «TRIPP» ծրագրի համար նախատեսվող միջպետական պայմանագրային փաթեթի մշակումը՝ «Fieldfisher LLP» իրավաբանական ընկերության հետ համագործակցությամբ։
Որոշման մեջ նշված է, որ այս գործուղումը իրականացվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջներին համապատասխան։
Բացի այդ դեկտեմբերի 15–18-ը Կարեն Անդրեասյանը Լոնդոնից կուղևորվի Նիդերլանդների Թագավորություն՝ Հաագա, որտեղ պետք է ներկայացնի Հայաստանի պաշտոնական դիրքորոշումները Միջազգային արդարադատության դատարանում քննվող երկու գործերի ընթացակարգային հարցերի քննարկումների շրջանակում։








