27-08-2026 / 00:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վիրահայոց թեմում հյուրընկալել են «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում երեք երկրների հայ մասնակիցներին

2025/12/12 12:50
Հասարակություն, Մշակույթ

Վիրահայոց թեմում ընդունել են «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում երեք երկրների հայազգի ներկայացուցիչներին:

2025 թվականի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը հյուրընկալում է 2024 թվականին Մանկական Եվրատեսիլում հաղթանակած Թբիլիսին: Ուշագրավ է, որ երգի մրցույթի 18 մասնակիցներից երեքը հայազգի երեխաներ են:

Դեկտեմբերի 11-ին, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի համագործակցությամբ, Թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում կայացավ հանդիպում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Ալբերտ Արմենակյանի, Ուկրաինայի Հանրապետությունը ներկայացնող Սոֆիա Ներսիսյանի և Վրաստանը ներկայացնող Անիտա Աբգարյանի հետ:

Երեք հայազգի աստղերի հետ հանդիպումը մեկնարկեց Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցի այցելությամբ, որտեղ արժանապատիվ քահանաներն ու բարեշնորհ սարկավագները դիմավորեցին երգի վարպետ կատարողներին, իսկ արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հայրական բարեմաղթանքները, օրհնեց երեխաներին և նրանց բաժանեց հուշանվերներ:

Երկրպագուներով լեցուն Գալուստ Գյուլբենկյան դահլիճում Մանկական Եվրատեսիլի երեք մասնակիցներին ողջունեցին և հաջողություններ մաղթեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Ուկրաինայի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչ Օլենա Հլադուշչենկոն և «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը:

«Մանկական Եվրատեսիլ – 2025» -ի հայազգի մասնակիցներ Անիտա Աբգարյանը, Սոֆիա Ներսիսյանը և Ալբերտ Արմենակյանը կատարեցին հատվածներ իրենց մրցույթային ելույթներից:

ՀՀ մեդիայի ներկայացուցիչը մեկնաբանեց մրցույթի օրը իրենց ընտրյալ երեք երկրներին ձայն տալու մեխանիզմը: Հանդիպումն ավարտվեց հայազգի մասնակիցներին Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի Հանրապետության դեսպանությունների կողմից հուշանվերների փոխանցմամբ և հաղթանակի հասնելու մաղթանքներով»,-ասվում է թեմի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ:

Նախորդ Լուրը

Նախարար․ 2026–ին աշխատավարձից ընդամենը 300 դրամ կպահվի առողջության ապահովագրության համար

Հաջորդ Lուրը

Շնորհակալ ենք Հայաստանի կողքին լինելու և շարունակական աջակցության համար. Ֆրանսիայում ՀՀ դեսպանը՝ Ժան-Նոել Բարոյին

Այլ Լուրեր

Ադրբեջան

Կասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացել

26/08/2026
Ադրբեջան

Բաքվի սլավոնական համալսարանում հայերեն կդասավանդվի

26/08/2026
Թուրքիա

Թուրքիայի ԿԳ նախարարը հայտնել է՝ հայկական դպրոցներում ՀՀ քաղաքացի աշակերտների վերաբերյալ նոր կարգավորում չկա. Ակոս

26/08/2026
Հաջորդ Lուրը

Շնորհակալ ենք Հայաստանի կողքին լինելու և շարունակական աջակցության համար. Ֆրանսիայում ՀՀ դեսպանը՝ Ժան-Նոել Բարոյին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացել

26/08/2026

«Սիրիայի դեմոկրատական ուժերը հայտարարել են» լուծարման և սիրիական բանակում ներառվելու մասին

26/08/2026

Նեթանյահուն բացառում է, որ Իրանի հետ հնարավոր է համաձայնության հասնել

26/08/2026

Բաքվի սլավոնական համալսարանում հայերեն կդասավանդվի

26/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)