03-02-2026 / 03:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ-ն հիմնվում է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության վրա. Ռուբինյանն արձագանքել է Ալի Վելայաթիի հայտարարությանը TRIPP-ի վերաբերյալ

2025/12/16 16:02
Ադրբեջան, Անվտանգություն, Իրան, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությանն այն մասին, որ Իրանը դեմ է «Թրամփի ուղի» նախագծի իրականացմանը, և որ այդ նախագիծը ոչնչով չի տարբերվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ռուբինյանը շեշտել է, որ TRIPP-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո։

Ռուբինյանը հիշեցրել է, որ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ։ 

«Մեր դեսպանն իրանական կողմի համար կրկնել է, որ TRIPP-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո և հավասարության, փոխադարձության սկզբունքներով, և, ոչ, TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքը» չէ։ Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշումներին, մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ, տեղեկացնում ենք նրանց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում նրանց զգայունությունները, նրանց շահերը հաշվի առնված են»,-ասաց Ռուբինյանը։ 

Նա ընդգծեց՝ Իրանի ԱԳՆ-ն, այդ թվում՝ ԱԳ նախարարը, բազմիցս նշել է, որ այս նախագիծն իրենց կարմիր գծերը հաշվի առնում է, նաև հնարավորություններ է ստեղծում իրենց համար։ Ռուբինյանը կարծում է, որ սա ուժի մեջ է։ 

ԱԺ փոխնախագահը նկատեց՝ ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշում հայտնում է տվյալ երկրի ԱԳ նախարարությունը։ Հայաստանը հիմնվում է Իրանի ԱԳ նախարարության հայտարարությունների վրա։ 

«Բացառվում է Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը, և Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Մենք չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան, և այս առումով կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ։ Եվ մեզ ուրախացնում է այն փաստը, որ Իրանի ԱԳՆ-ն բազմիցս նշել է, որ այս հարցում իրապես միջանցքի խնդիր չկա, և Իրանի կարմիր գծերը նույնպես հաշվի առնված են։ Դա առաջին հերթին Հայաստանի կարմիր գիծն է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու»,-ասաց Ռուբինյանը։ 

Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ Վաշինգտոնում հռչակագիր են ստորագրել, որի կետերից մեկի համաձայն՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման կոնտեքստում Հայաստանն ու ԱՄՆ-ն միասին կաշխատեն Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման վրա։ Այդ ճանապարհը նաև պետք է ապահովի կապն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Թրամփի ուղի»-ն Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բաղկացուցիչ մասն է։ Հայկական կողմը պարզաբանել է, որ նախագծի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում գրանցել ընկերություն, որի բաժնետոմսերը կբաժանվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, բայց դա չի նշանակում Միացյալ Նահանգների ներկայությունը տարածաշրջանի անվտանգության ոլորտում։

Վաշինգտոնյան պայմանավորվածություններից օրեր անց Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ այդ պայմանավորվածություններում Իրանի շահերն ու կարմիր գծերը հաշվի են առնվել։ 

Նախորդ Լուրը

Թումոն գործարկում է Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը և բաց հարթակը

Հաջորդ Lուրը

Պարույր Սևակի` աղմուկ հանած արձանը կհանեն Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Իրան

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026
Հաջորդ Lուրը

Պարույր Սևակի` աղմուկ հանած արձանը կհանեն Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)