Սիրիայի խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը:

Սիրիական պատվիրակությունը՝ երկրի խորդրարանի փոխնախագահ Աքրամ Աջալայի գլխավորությամբ և ՀՀ-ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ անմար կրակի մոտ ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակին:

Այնուհետև սիրիական խորհրդարանական պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here