Երուսաղեմում հայկական համայնքը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի բակում ծաղիկներ են խոնարհվել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես գրում է «Իսրայելահայեր» թերթը, Հայֆա քաղաքում՝ Հայոց Ցեղասպանությանը նվիրված հրապարակում, տեղի է ունեցել Սրբադասման Կարգ և Հիշատակի երեկո, որը կազմակերպվել էր տեղի համայնքի և Հայֆայի ու Հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի գլխավորությամբ:

Մոմավառություն է կազմակերպվել նաև Պետախ Տիկվա քաղաքում: Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Պետախ Տիկվայի քաղաքապետ Ռամի Գրինբերգը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here