07-09-2026 / 16:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանցի սյունակագիր. «Կապանը ռազմավարական նշանակության դիրք ունի, այդ քաղաքում հյուպատոսության բացումը մեծ նշանակություն ունի»

2022/06/21 15:49
Իրան, Կարևոր, Քաղաքականություն

Իրանական «Էթեմադ» օրաթերթում և IRAS հետազոտական կենտրոնում հրապարակվել է Կովկասի հարցերով փորձագետ, IRAS-ի անդամ Վալի Քալեջիի հոդվածը՝ «Թավրիզ և Կապան. Թեհրանի և Երևանի հարաբերությունների զարգացման նոր դարպասները» վերնագրով:

Քալեջին նշել է, որ Հայաստանն ու Իրանը շատ խորը և պատմական կապերով են շաղկապված: Նա շեշտել է, որ իր 15 հարևաններից ամենակայուն հարաբերություններն Իրանն ունեցել է ՀՀ հետ, և Հայաստանում գրեթե չկա քաղաքական հոսանք, որը չցանկանա խորացնել Իրանի հետ հարաբերությունները:

Նա ընդգծել է, որ չնայած Հայաստանը փոքր երկիր է, սակայն Կովկասում հավասարակշռության գործոն է և «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի հիմնական երթուղիներից մեկն է: Քալեջին նաև նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, բացի այդ ԵՄ արտոնյալ մաքսատուրքերով առևտրի հնարավորություն ունի: Փորձագետը նշել է, որ բանկային, մաքսային և այլ խնդիրների վերացմամբ՝ հնարավոր կլինի հայ-իրանական առևտուրը հասցնել 1 մլրդ դոլարի:

Քալեջին նշել է, որ չնայած լավ հարաբերություններին՝ հայ-իրանական կապն ապահովվել է դեսպանատների միջոցով: Նրա խոսքով՝ Ահմադինեժադի օրոք թույլատրվել է Թավրիզում ՀՀ հյուպատոսության բացումը, սակայն դա և փոխադարձաբար ՀՀ-ում ԻԻՀ հյուպատոսության բացումն այդպես էլ իրականություն չեն դարձել, և միայն հիմա՝ հարցը նորից օրակարգ է բերվել: Քալեջին ընդգծել է, որ հյուպատոսությունների բացումը, թեև ժամանակատար է, սակայն կողմերը պետք է արագություն հաղորդեն այդ գործընթացին: Փորձագետի գնահատմամբ՝ հյուպատոսությունների բացումը անհրաժեշտ և կարևոր է մի քանի գործոններով պայմանավորված են, դրանք են.


1. Երկու երկրների քաղաքացիները, այդ թվում՝ ուսանողները, գործարարները , զբոսաշրջիկները իրենց փաստաթղթերի հետ կապված հարցերը կարգավորելու համար դեսպանատներ հասնելու փոխարեն՝ կարող են խնայել ժամանակը և դիմել հյուպատոսություններին: «Կապանում և Թավրիզում հյուպատոսությունների հիմնումը անհրաժեշտ է, և երկու երկրների հարաբերությունների ու ազգային շահերի օգտին է»,- շեշտել է Քալեջին:


2. Թավրիզում հյուպատոսություններ ունեն Թուրքիան և Ադրբեջանը, ՀՀ հյուպատոսության բացմամբ՝ Թավրիզի դերն ու նշանակությունը ավելի կամրապնդվի: Քալեջին հույս է հայտնել, որ հետագայում ՌԴ և Վրաստանի հյուպատոսություններ ևս կբացվեն Թավրիզում:


3. Արևելյան Ատրպատականում Իրանի ԱԳՆ ներկայացուցչական գրասենյակ կա, և Թավրիզում ՀՀ հյուպոստության հիմնմամբ երկկողմ շփումներն ավելի շատ կլինեն ու կնպաստեն հարաբերություններ զարգացմանը, խնդիրների արագ կարգավորմանը:


4. Արևելյան Ատրպատականը Իրանից Հայաստան արտահանումներում մեծ բաժին ունի և ատրպատականցի շատ գործարարներ են համագործակցում ՀՀ հետ, ուստի հյուպատոսության ստեղծումը երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացման խթան կհանդիսանա:

5. Արևելյան Ատրպատականում է Նորդուզի անցակետը, ուստի այս տեսանկյունից ևս հյուպատոսության բացումն անհրաժեշտություն է:

6. ՌԴ նկատմամբ պատժամիջոցներով պայմանավորված՝ խորանալու է նաև Իրան-ԵԱՏՄ, հետևաբար՝ Իրան-Հայաստան համագործակցությունը, ուստի տարանցման ոլորտի խնդիրների արագ կարգավորման համար ևս հյուպատոսությունների բացումն անհրաժեշտություն է:


7. Կապանը ռազմավարական նշանակության դիրք ունի և այստեղով է անցնում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, ուստի այդ մայրուղով տարանցման գործընթացը կարգավորելու տեսանկյունից այդ քաղաքում հյուպոսության բացումը մեծ նշանակություն ունի:


Եզրափակիչ մասում Քալեջին ընդգծել է, որ Կապանում ու Թավրիզում հյուպոստությունների բացումը կնպաստի Սյունիքի ու Արևելյան Ատրպատականի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծման, տարբեր ոլորտներում հայ-իրանական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Նախորդ Լուրը

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է «Չաբահարի ազատ գոտու» կազմակերպության ղեկավարի հետ

Հաջորդ Lուրը

Հայ պատգամավորները կմասնակցեն Ստամբուլում տեղի ունենալիք միգրացիայի հարցերին նվիրված համաժողովին

Այլ Լուրեր

Անվտանգություն

Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկել Հայաստանում հանրաքվեի հարցը․ Պեսկով

07/09/2026
ԱՄՆ

Տարածքային հարցերը կարող են լուծվել միայն ղեկավարության մակարդակով․ Զելենսկի

07/09/2026
Ադրբեջան

Հեռախոսազրույց են ունեցել Պուտինը և Ալիևը

07/09/2026
Հաջորդ Lուրը

Հայ պատգամավորները կմասնակցեն Ստամբուլում տեղի ունենալիք միգրացիայի հարցերին նվիրված համաժողովին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկել Հայաստանում հանրաքվեի հարցը․ Պեսկով

07/09/2026

«Վրացական երկաթուղիներում» աշխատակիցների պակաս է գրանցվում

07/09/2026

Տարածքային հարցերը կարող են լուծվել միայն ղեկավարության մակարդակով․ Զելենսկի

07/09/2026

Հարավային Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով 11 մարդ է զոհվել

07/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)