12-02-2026 / 01:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն, եթե ԱՄՆ-ն լրջություն ցուցաբերի. Արաղչի

2026/02/09 16:29
Իրան, Միջազգային

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները կշարունակվեն, եթե Թեհրանը գա եզրահանգման, որ Վաշինգտոնը լրջությամբ է մոտենում Իրանի միջուկային խնդրի բանակցային լուծմանը: Այդ մասին Արաղչին հայտնել է փետրվարի 8-ին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում:

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Իրանը երբեք չի հրաժարվի խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու, այդ թվում՝ ուրանը հարստացնելու իր իրավունքից: Նրա խոսքով՝ բանակցությունների հաջողությունը կախված է նրանից՝ արդյոք մյուս կողմն այս հարցին «անհրաժեշտ լրջությամբ» կվերաբերվի:

«Կարծում եմ՝ բանակցությունների առաջին փուլն ավելի շատ նման էր վստահության և բանակցությունների միջոցով համաձայնության հասնելու լրջության ստուգման։ Կան նշաններ, որոնք վկայում են, որ ԱՄՆ-ն որոշակի լրջություն ունի, բայց կան նաև որոշ նշաններ, որ այդ լրջությունը թուլանում է, ինչպիսիք են որոշակի պատժամիջոցների շարունակությունը և ռազմական որոշ ակտիվությունը: Այս ամենը կասկածներ է առաջացնում այն ​​​​մասին, թե արդյոք մյուս կողմը լուրջ է վերաբերվում և պատրաստ է արդյոք իրական բանակցությունների։ Մենք ուշադիր հետևում ենք և գնահատում այս բոլոր նշանները՝ որոշելու համար՝ արդյոք շարունակել բանակցությունները, թե ոչ», – Արաղչիի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի անիրատեսական և անխոհեմ պահանջներն իրական խոչընդոտ են ներկայացնում: Արաղչին ևս մեկ անգամ կրկնել է, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու որևէ մտադրություն չունի:

Հիշեցնենք, որ Մասկատում փետրվարի 6-ին տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններ՝ Օմանի միջնորդությամբ: Իրանր նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ այդ բանակցությունները քայլ էին դեպի առաջ:

Նախորդ Լուրը

Փաշինյանն ու Ալիևը պլանավորում են մեկնել Վաշինգտոն.ԶԼՄ

Հաջորդ Lուրը

20-ից ավելի ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան Վենսի այցից առաջ

Այլ Լուրեր

Իրան

Վահագն Խաչատուրյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի առթիվ

11/02/2026
Հայաստան

Նենսի Փելոսին քննադատել է Վենսին՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին գրառումը ջնջելու համար

11/02/2026
Իրան

Արաղչի. Կարող ենք Միջուկային համաձայնագրից էլ լավ համաձայնության հասնել 

11/02/2026
Հաջորդ Lուրը

20-ից ավելի ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան Վենսի այցից առաջ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

11/02/2026
Cumhurbaşkanı Recep Tayyip Erdoğan, Atatürk Kültür Merkezinde düzenlenen İlim Yayma Ödülleri Programı’na katılarak bir konuşma yaptı.

Bloomberg. «Ո՞վ է հաջորդելու Էրդողանին»

11/02/2026

Գերմանիան կոչ է անում զգուշավոր լինել Թուրքիա մեկնելիս

11/02/2026

Էրդողան․ «Այն, ինչ ցանկանում ենք մեզ, նույնը ցանկանում մեր հարևաններին»

11/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)