06-04-2026 / 19:05
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ են կարդում Երևանում և մարզերում

2026/04/06 12:08
Ժամանց, Հայաստան

Հանրային և համայնքային գրադարաններում ամսվա ընթացքում ամենաշատ սպասարկված գեղարվեստական գրականության առաջատար տասնյակում դեռևս երբեք որևէ հեղինակ միաժամանկ երեք գրքով չէր ներկայացել։ Երիտասարդների հեղինակ Ռուբեն Եսայանին դա հաջողվել է։ Նրա «Վանականներն ունեն գաղտնիք», «Մարդասպանը ես եմ» և «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպերը տասնյակում զբաղեցրել են համապատասխանաբար 1-ին, 3-րդ և 10-րդ հորիզոնականները։ Տվյալները ներկայացրել է Հայասատնի Ազգային գրադարանը։ 

Ավելի քան երեք տարվա ամենամսյա դիտարկումներից հետո առաջին անգամ ամենասպասարկված գրքերի մեջ նահանջել է Ագաթա Քրիստիի գրքերի նկատմամբ հետաքրքրությունը։ Քրեավեպերի թագուհու գրքերից ցուցակներում միայն 3 անվանում կա նախկին 8-10 վերնագրի փոխարեն։

Բարձր պահանջարկի պատճառով շատ գրադարաններում չեն բավարարում ամերիկա-բրիտանացի կին գրող Թրեյսի Շևալյեի «Մարգարտե ականջօղով աղջիկը», ռուս գրող Աննա Ջեյնի, իսրայելցի գրող Մայք Օմերի գրքերի օրինակները։

Երևանում այս ամիս ամենաշատ ընթերցված հեղինակը եղել է Ռուբեն Եսայանը, նրա վեպերը առաջատար են նաև Վեդի համայնքում։ Գյումրիում կարդալիս են եղել Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» էպիստոլյար ժանրի սիրավեպը։ Էջմիածնի գրադարանում մարտի 8-ի տոնակատարության ազդեցությամբ առաջատար է եղել մայրության և մայրական սիրո թեման, Հրազդանում կարդում են Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը», Սպիտակում՝ Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա», իսկ Ստեփանավանում Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակը։

Նախորդ Լուրը

Ալիևը մեկնել է Վրաստան

Հաջորդ Lուրը

Թրամփը պետբյուջեից 152 մլն դոլար է ցանկանում հատկացնել հայտնի «Ալկատրաս» բանտը վերաբացելու համար

Այլ Լուրեր

Անվտանգություն

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026
Հայաստան

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026
Հայաստան

Երևանում օդի որակը բարելավվել է

06/04/2026
Հաջորդ Lուրը

Թրամփը պետբյուջեից 152 մլն դոլար է ցանկանում հատկացնել հայտնի «Ալկատրաս» բանտը վերաբացելու համար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)