Պակիստանում աճում է ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը, ընդ որում՝ դեպքերը հատկապես հաճախ են գրանցվում երեխաների շրջանում։ Մասնավորապես՝ Տաունսա քաղաքում երեխաների մոտ ՄԻԱՎ-ի թեստի դրական արդյունք է արձանագրվել, մինչդեռ նրանց ծնողների մոտ՝ ոչ: BBC-ի փոխանցմամբ՝ հետաքննություն է ընթանում և փորձում են պարզել, թե ինչ է իրականում կատարվում։
Քաղաքի գլխավոր հիվանդանոցում ներքին աղբյուրի և գաղտնի ձայնագրության միջոցով բացահայտվել են մեծ բացթողումներ ու խախտումներ: Պարզվել է, որ դեղորայքի սրվակներն ու ներարկիչները հաճախ վերօգտագործվում են տարբեր երեխաների համար: Միևնույն ժամանակ տեղական իշխանությունները հերքում են դա։







