02-09-2026 / 11:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն և «ՀԱՄԱՍ»-ը ուղիղ բանակցություններ են վարել Գազայում հրադադարի գործընթացի շուրջ

2026/04/16 16:06
ԱՄՆ, Քաղաքականություն

Ապրիլի 15-ին ԱՄՆ-ն և «ՀԱՄԱՍ»-ը Գազայի հրադադարից հետո առաջին անգամ ուղիղ բանակցություններ են վարել Կահիրեում՝ փորձելով առաջ մղել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրի իրականացումը։ Այս մասին հայտնել է «CNN»-ը։

ԱՄՆ պատվիրակությունը գլխավորել է ավագ խորհրդական Արյեհ Լայթսթոունը, որը հանդիպել է «ՀԱՄԱՍ»-ի գլխավոր բանակցող Խալիլ ալ-Հայյայի հետ։ Բանակցություններին մասնակցել է նաև Գազայի հարցերով «Խաղաղության խորհրդի» բարձր ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը։ ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել ընթացիկ բանակցությունները։

Հանդիպման ընթացքում ալ-Հայյան ընդգծել է, որ Իսրայելը պետք է լիովին իրականացնի հրադադարի առաջին փուլի իր պարտավորությունները՝ ներառյալ հարվածների դադարեցումն ու հումանիտար օգնության ծավալների ավելացումը, որպեսզի հնարավոր լինի անցնել հաջորդ փուլին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին ձեռք բերված հրադադարը դադարեցրել էր երկու տարի տևած պատերազմը Գազայում, սակայն չէր լուծել տարածքի ապագայի վերաբերյալ հիմնական հարցերը՝ այդ թվում «ՀԱՄԱՍ»-ի դերը կառավարման և անվտանգության համակարգում։ Միաժամանակ, «ՀԱՄԱՍ»-ը վերահաստատել էր իր վերահսկողությունը Գազայի մի մասում, իսկ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել տարածքին։

Բանակցությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Լայթսթոունը հանդիպել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ փորձելով ապահովել Իսրայելի հանձնառությունը հրադադարի առաջին փուլի պայմանների լիարժեք իրականացման վերաբերյալ։ Իսրայելը պատրաստակամություն էր հայտնել կատարել այդ պայմանները, եթե «ՀԱՄԱՍ»-ը համաձայնի զինաթափվել։

«ՀԱՄԱՍ»-ը և Գազայում գործող մի շարք միջազգային կազմակերպություններ պնդել են, որ Իսրայելը չի պահպանում համաձայնագրի պայմանները, ինչը Իսրայելը հերքել է՝ հակադարձելով, որ խախտումներ է թույլ տալիս նաև «ՀԱՄԱՍ»-ը։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ հրադադարից հետո Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 765 մարդ։

«ՀԱՄԱՍ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը բանակցային առաջարկը համարել է անհավասարակշռված՝ նշելով, որ այն առաջնահերթություն է տալիս Իսրայելի անվտանգությանը՝ հետաձգելով պաղեստինցիների հումանիտար և քաղաքական իրավունքների հարցերը։ Նրա խոսքով՝ առաջարկը փաստացի սահմանափակում է գործընթացը մեկ հիմնական կետով՝ զինաթափմամբ, իսկ մյուս պարտավորությունները մղվում են երկրորդ պլան։ Նա նաև նշել է, որ միջնորդները զգուշացրել են՝ առաջարկը չընդունելու դեպքում պատերազմը կարող է վերսկսվել։

Նախորդ Լուրը

Թաշչյան․ Հայտնի չէ Ծիծեռնակաբերդում շինաշխատանքներն ապրիլի 24-ին կավարտվեն, թե ոչ, բայց դա չի խանգարի երթին

Հաջորդ Lուրը

Ստամբուլում Ալեն Սիմոնյանը կարճ շփում է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանի զինամթերքի պահեստներից մեկում պայթյուն է տեղի ունեցել

02/09/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ը և Իրանը կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել

02/09/2026
Կարևոր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

02/09/2026
Հաջորդ Lուրը

Ստամբուլում Ալեն Սիմոնյանը կարճ շփում է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանի զինամթերքի պահեստներից մեկում պայթյուն է տեղի ունեցել

02/09/2026

Երևանում մեկնարկել է «Արհեստական բանականություն, անվտանգություն և թվային ինքնիշխանություն» թեմայով կլոր սեղան-քննարկում

02/09/2026

ԱՄՆ-ը և Իրանը կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել

02/09/2026

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

02/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)