Ապրիլի 20-ին Ֆիզուլիում և Բիլեսուվարում երկու առանձին միջադեպերի արդյունքում Ադրբեջանի ԶՈւ երեք զինծառայող է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները:
Ֆիզուլիի շրջանի Բոյուք Բահմանլը գյուղի տարածքում Mercedes-ի և VAZ 2107-ի բախման հետևանքով տեղում մահացել են 36-ամյա զինծառայողներ Ալի Վալիևը և 26-ամյա Միրգաշամ Թալիբովը։ Վթարի հետևանքով վիրավորված երկու անձինք հոսպիտալացվել են։
Մեկ այլ միջադեպ է գրանցվել Բիլեսուվարի շրջանի Սամադաբադ գյուղում։ 22-ամյա պայմանագրային զինծառայող Ռիյադ Իբադովի դին հայտնաբերվել է նրա տան բակում։ Մահվան պատճառը հայտնի չէ։
Հիշեցնենք, որ 2025 թվականին Ադրբեջանում ոչ մարտական պայմաններում անվտանգային կառույցների նվազագույնը 42 զինծառայող է մահացել:








