ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social»-ում հրապարակած գրառմամբ հայտարարել է, որ նույնիսկ Իրանի հնարավոր կապիտուլյացիայի դեպքում ամերիկյան որոշ լրատվամիջոցներ դա կներկայացնեն որպես Թեհրանի հաղթանակ։

Թրամփի խոսքով՝ եթե Իրանը «ընդունի իր ռազմական պարտությունը», ստորագրի «կապիտուլյացիայի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը» և ամբողջությամբ հանձնվի, ապա մի շարք մեդիաներ միևնույն է դա կներկայացնեն որպես Իրանի «փայլուն հաղթանակ» ԱՄՆ-ի նկատմամբ։
ԱՄՆ նախագահը քննադատել է «The New York Times»-ը, «The Wall Street Journal»-ը և «CNN»-ը՝ դրանք անվանելով «ֆեյքային լրատվամիջոցներ»։ Նա նաև մեղադրել է ամերիկյան մեդիային և դեմոկրատներին իրականությունից կտրված լինելու մեջ։








