«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մայիսի 25-ից մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ: Այդ մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ։
«Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:







