ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, որ իր կարծիքով՝ Իրանի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը ավարտված է և Թեհրանի հետ գործ ունենալը «պարզապես ժամանակի կորուստ է»։ Փոխանցում է CNN-ը:
Իր խոսքում ԱՄՆ նախագահը կոշտ ու վիրավորական ձևակերպումներ է օգտագործել Իրանի իշխանությունների հասցեին՝ նրանց անվանելով «դաժան, հիվանդ, խարդախ մարդիկ» և հավելելով, որ «եթե նրանք միջուկային զենք ունենային, կօգտագործեին այն»։
Թրամփը նշել է, որ պատրաստվում է խոսել Իրանի հետ բանակցություններով զբաղվող ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և իր փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ, սակայն ընդգծել է, որ բանակցությունների սեղան վերադառնալու քայլը պետք է անի հենց Թեհրանը։
ԱՄՆ նախագահն իրանական կողմին մեղադրել է հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները պարբերաբար խախտելու մեջ. «Բոլորը համաձայնել են՝ ոչ մի միջուկային զենք։ Մենք գործարք ենք կնքում, նրանք դուրս են գալիս, կատակում ԶԼՄ-ների հետ ու ասում, թե մենք այդ մասին չենք էլ խոսել»։
Բացի այդ, Դոնալդ Թրամփը հայտնել է, որ դժգոհ է ՆԱՏՕ-ից, քանի որ դաշինքի որոշ անդամներ հրաժարվել են օգնել Միացյալ Նահանգներին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում։








