24-08-2026 / 04:52
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՐԻՓՓ նախագիծը բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

2026/07/09 16:49
ԱՄՆ, Իրան, Կարևոր, Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը ոչ միայն համապատասխանում է Հայաստանի, այլև Իրանի շահերին՝ նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը և Պարսից ծոց–Սև ծով երկաթուղային կապի ձևավորմանը: Փոխանցում է «Արմենպրես»-ը։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը, անդրադառնալով Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի մտահոգություններին, նշել է, որ նախագծի իրականացումն անկեղծորեն բխում է նաև Իրանի տնտեսական շահերից։

«ԹՐԻՓՓ նախագծի իրականացմամբ մենք կբացենք Պարսից ծոցից դեպի Սև ծով երկաթուղային կապը, ինչի արդյունքում Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները էականորեն կընդլայնվեն։ Կընդլայնվեն նաև Իրանի Իսլամական Հանրապետության առևտրատնտեսական հնարավորությունները։ ԹՐԻՓՓ նախագծի իրականացումն անկեղծորեն և ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստ է բաց և թափանցիկ քննարկումների Իրանի հետ՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հստակ ձևակերպել առկա մտահոգությունները։

«Մենք թափանցիկ ենք և պատրաստ ենք պատասխանել ցանկացած հարցի։ Պետք է հստակ ձևակերպվի, թե մտահոգությունն ինչի մասին է։ Համոզված ենք, որ բոլոր մտահոգությունները հնարավոր կլինի փարատել»,- ընդգծել է նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը շարունակելու է աշխատել նախագծի շուրջ բոլոր շահագրգիռ գործընկերների հետ, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրոպական միության, Կենտրոնական Ասիայի երկրների և Չինաստանի։

«Սա գլոբալ նախագիծ է, և մենք ցանկանում ենք հնարավորինս արագ սկսել դրա իրականացումը։ Հույս ունեմ, որ արդեն այս տարվա աշնանը գետնի վրա կմեկնարկեն առաջին շինարարական աշխատանքները»,- հավելել է վարչապետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հուլիսի 8-ին, Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել էր, որ Թեհրանի մտահոգությունը կապված է Հայաստանի սահմանների հարևանությամբ ԱՄՆ-ի հնարավոր ներկայության հետ։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հավաստիացրել է, որ նախագծի իրականացումը Իրանի համար որևէ անվտանգային սպառնալիք չի ստեղծի, սակայն անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ՝ հնարավոր ռիսկերը կանխելու և երկկողմ օրակարգում դրանք համատեղ քննարկելու համար։

Tags: ԱՄՆԻրանՀայաստան
Նախորդ Լուրը

Թուրքիան բնակչության թվաքանակով աշխարհում 18-րդն է

Հաջորդ Lուրը

Էրդողան. Հարավային Կովկասի հարցը չի եղել իմ ու Թրամփի օրակարգում

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացի երեխաներին հայկական դպրոցներում սովորելու հնարավորությունից զրկելը անընդունելի է. թուրք իրավապաշտպան

21/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» դեմ

21/08/2026
Ադրբեջան

Ադրբեջանը «Արևմտյան Ադրբեջանի» թեզը տարածում է նաև եվրոպական հարթակներում

21/08/2026
Հաջորդ Lուրը

Էրդողան. Հարավային Կովկասի հարցը չի եղել իմ ու Թրամփի օրակարգում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ «Առանց ահաբեկչության Թուրքիա» գործընթացը համաներում կամ ՔԲԿ-ի հետ բանակցություն չի ենթադրում

21/08/2026

Թուրքական ընկերության բեռնատար նավը Սև ծովում ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել

21/08/2026

Մոսկվան Թբիլիսիից ակնկալում է միջոցներ ձեռնարկել «ռուսատյացության» դրսևորումների դեմ

21/08/2026

Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացի երեխաներին հայկական դպրոցներում սովորելու հնարավորությունից զրկելը անընդունելի է. թուրք իրավապաշտպան

21/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)