Իրանը կդադարեցնի հարձակումները, եթե ԱՄՆ-ը նույնպես դադարեցնի ռազմական գործողությունները։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան այդ մասին հայտնել է Reuters-ին՝ նշելով, որ համապատասխան ուղերձն արդեն փոխանցվել է ԱՄՆ-ին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը ուրբաթ օրվանից դադարեցրել է Իրանի ուղղությամբ հարվածները։ ԱՄՆ-ում ՄԱԿ-ի դեսպան Մայք Ուոլցը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ժամանակավորապես դադարեցնել հարվածները՝ բանակցությունների համար ավելի շատ ժամանակ տրամադրելու նպատակով։
Միաժամանակ, ԱՄՆ պաշտոնյաները մտահոգություն են հայտնել զինամթերքի պաշարների նվազման և հետագա հարվածների արդյունավետության վերաբերյալ։







