Ռուսաստանի Ռոստով քաղաքը գիշերը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ «РБК-Украина»-ի փոխանցմամբ՝ թիրախում են եղել քաղաքի երկաթուղային ենթակառուցվածքները, ծովային առևտրային նավահանգիստը:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով Ռոստովում երկու մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։ Նավահանգստի տարածքում և քաղաքի այլ հատվածներում նաև հրդեհ է բռնկվել։ Հաղորդվել է նաև Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի մաս կազմող Ազովի օպտիկամեխանիկական գործարանի վրա հարձակման մասին։




