Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Հորմուզի նեղուցում ևս 6 նավի ստիպել է հետ շրջվել՝ նրանց կողմից չարտոնված երթուղիներ օգտագործելու պատճառաբանությամբ։ Նավերը փորձել են անցնել հարավային անցուղիով՝ անջատելով տեղորոշման համակարգերը։
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը նախազգուշական կրակոցներ են արձակել, ինչից հետո նավերը փոխել են ընթացքը։ Նշվում է նաև, որ նավերից մեկի հետ կապված միջադեպ է տեղի ունեցել, սակայն մանրամասներ չեն հաղորդվում։
Իրանական իշխանությունները պնդում են, որ նման գործողությունները անհրաժեշտ են Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերահսկելու և սահմանված երթուղիների պահպանումն ապահովելու համար։







