Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը «Telegram» մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ ահաբեկչական գործունեությանը օժանդակելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է «RBC»-ն՝ հղում անելով ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնին։
Ըստ դաշնային անվտանգության ծառայություն՝ Դուրովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205.1 հոդվածի 1.1 մասով (ահաբեկչական գործունեությանն օժանդակելը), ինչի համար որպես պատիժ նախատեսվում է 7-ից 15 տարվա ազատազրկում։
Ռուսաստանի հատուկ ծառայությունը պնդում է, որ «Telegram»-ի ղեկավարությունը չի հեռացրել այն ալիքները, չաթերն ու բոտերը, որոնք օգտագործվում են ուկրաինական հատուկ ծառայությունների, ինչպես նաև ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների կողմից Ռուսաստանում դիվերսիաներ, ահաբեկչություններ և զանգվածային սպանություններ կազմակերպելու համար։ Բացի այդ, ըստ ԱԴԾ-ի, հարթակից օգտվում են նաև կիբերխարդախները, որոնց գործունեությունը բազմամիլիարդանոց նյութական վնաս է պատճառել։







