Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի կառավարման տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ Օմանի առաջարկը՝ հայտարարելով, որ այն չի համապատասխանում իր շահերին։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով իրանական բարձրաստիճան պաշտոնյայի։
Օմանի առաջարկով՝ նեղուցը պետք է կառավարվեր տարածաշրջանային համատեղ մեխանիզմով, իսկ նավերը կամավոր վճարումներ կատարեին նավարկության, շրջակա միջավայրի պահպանության և որոնողափրկարարական աշխատանքների ֆինանսավորման համար։ Առաջարկը նախատեսում էր, որ Իրանը չի ունենա նեղուցի միանձնյա վերահսկողություն։
Իրանը, սակայն, պնդում է, որ Հորմուզի նեղուցի մուտքային ամբողջ երթուղին և ելքային երթուղու մի մասը պետք է գտնվեն իր վերահսկողության ներքո։ Իրանական կողմը նշել է, որ Օմանի հետ նեղուցի 50-50 համատեղ կառավարումը չի բխում Թեհրանի շահերից։







