29-07-2026 / 13:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՀՊԿ-ն հարվածել է 3 նավթատարի և Հորդանանում ամերիկյան ռազմաբազային

2026/07/29 12:03
ԱՄՆ, Անվտանգություն, Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ նախազգուշացումներն անտեսելու և «անօրինական ու վտանգավոր երթուղով» շարժվելու պատճառով Հորմուզի նեղուցում հարվածել ու կանգնեցրել են երեք նավթատար նավ։ Փոխանցում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:

ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ իրանական ուժերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել նեղուցի նկատմամբ՝ զգուշացնելով, որ տարածաշրջանում նավագնացությանն ԱՄՆ-ի «անօրինական միջամտություններն ու հրահանգներն» անպատասխան չեն մնա։

Իր հերթին ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցվել Հորդանանի տարածքում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ավիաբազային և հրամանատարական կենտրոնին։

Ըստ հայտարարության՝ գործողությունն իրականացվել է ի պատասխան «ամերիկյան բանակի ագրեսիվ գործողությունների»։ Իրանական կողմը շեշտել է, որ քանի դեռ Իսլամական Հանրապետության դեմ սպառնալիքներն ու գործողությունները շարունակվում են, դիմադրությունը չի դադարելու, և ԱՄՆ-ն պետք է վերջ տա Իրանի շահերի դեմ ուղղված միջամտություններին։

Tags: ԱՄՆԱՄՆ-Իրան պատերազմԻրան
Նախորդ Լուրը

Դերսիմի հայկական Էրգեն եկեղեցին կանգնած է փլուզման վտանգի առաջ

Հաջորդ Lուրը

Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման վերաբերյալ Օմանի առաջարկը

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ռուսաստանի Տվերի շրջանում նկարահանումների դեկորացիաների հրդեհը տարածվել է 2000 քմ տարածքում

29/07/2026
Անվտանգություն

Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակվում են. հազարավոր մարդիկ են տարհանվել

29/07/2026
ԱՄՆ

Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման վերաբերյալ Օմանի առաջարկը

29/07/2026
Հաջորդ Lուրը

Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման վերաբերյալ Օմանի առաջարկը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանի Տվերի շրջանում նկարահանումների դեկորացիաների հրդեհը տարածվել է 2000 քմ տարածքում

29/07/2026

Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակվում են. հազարավոր մարդիկ են տարհանվել

29/07/2026

Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման վերաբերյալ Օմանի առաջարկը

29/07/2026

ԻՀՊԿ-ն հարվածել է 3 նավթատարի և Հորդանանում ամերիկյան ռազմաբազային

29/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)