ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է խաղաղ բանակցությունների հնարավորություն տալ, սակայն պահանջում է, որ Իրանը համաձայնի հրադադարի հաստատմանը՝ այդ քայլի պատասխանատվությունը թողնելով Թեհրանի վրա: Այս մասին New York Post-ին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։
«Դա ցանկացած տեսակի բանակցությունների հիմքն է. այն սկսվում է հրադադարից, և այն պետք է սկսվի Իրանից», – նշել է պաշտոնյան:
Ըստ ամերիկյան կողմի՝ համաձայնության հասնելու հիմնական բարդությունը պայմանավորված է Իրանի ներքաղաքական իրավիճակով, որտեղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տարաձայնություններ ունի քաղաքացիական իշխանությունների հետ: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանն ու արտգործնախարար Աբբաս Արաղչին փորձում են խաղաղության հասնել դիվանագիտական ուղիներով, սակայն ԻՀՊԿ-ն «ինքնագլուխ» ռազմական հարվածներ է հասցնում և պնդում Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանման անհրաժեշտությունը:
Կայքը նշում է, որ թեև Թրամփը նշել է, որ ժամանակ կտա դիվանագիտական ջանքերի հաջողության համար, նա նաև հստակեցրել է, որ պատրաստ է Թեհրանի քայլերին հակազդելու համար վճռական ռազմական գործողությունների դիմել: Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս մոտեցումը բնութագրել է որպես «գլուխ՝ աչքի դիմաց» սկզբունք:








