15-09-2026 / 06:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սաուդյան Արաբիան պատրաստվում է հութիների դեմ ծովային և ցամաքային խոշոր հարձակման. The Guardian

2026/07/31 17:00
Մերձավոր Արևելք, Միջազգային

Սաուդյան Արաբիան պատրաստվում է հութիների դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության։ The Guardian-ը, հղում անելով եմենական աղբյուրներին, նշում է, որ Էր Ռիադը ծրագրում է հարձակում իրականացնել ծովային և, հնարավոր է, ցամաքային ճանապարհով՝ նպատակ ունենալով ճեղքել Կարմիր ծովի հարավային հատվածում սաուդյան նավթի արտահանման վրա հութիների շրջափակումը։

Ըստ լրատվամիջոցի՝ սաուդյան զորքերն արդեն սկսել են դուրս գալ Եմենի արևելյան շրջաններից, ինչը, վերլուծաբանների գնահատմամբ, կարող է նախապատրաստություն լինել Եմենի կենտրոնական Ալ-Բայդա նահանգի ուղղությամբ ցամաքային գործողություններ սկսելու համար։

Միևնույն ժամանակ, Էր Ռիադը ակտիվորեն աշխատում է բազմազգ ռազմածովային կոալիցիա ձևավորելու ուղղությամբ՝ Կարմիր ծովում և Բաբ էլ-Մանդեբի նեղուցում առևտրային նավագնացության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 14 պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, Պակիuտանը, Եգիպտոսը, Սուդանը և Ջիբութին, արդեն համատեղ հայտարարությամբ աջակցություն են հայտնել այդ նախաձեռնությանը։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի և հութիների միջև լարվածության նոր ալիքը բռնկվել է հուլիսի 20-ին, երբ Սանայում և Կարմիր ծովի ափամերձ գոտում իշխող հութիները հայտարարեցին սաուդյան նավերի դեմ ծովային շրջափակում իրականացնելու մասին։ Խմբավորումը պնդում է, որ պատրաստ է հանել սահմանափակումները միայն այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիան դադարեցնի հութիների դեմ իրականացվող շրջափակումը։

Tags: հութիներՍաուդյան Արաբիա
Նախորդ Լուրը

Թրամփը վստահ չէ Ուկրաինային Patriot-ների արտադրման արտոնագիր տրամադրելու հարցում

Հաջորդ Lուրը

ԻՀՊԿ-ն ևս երկու նավաթարի է հարվածել Հորմուզի նեղուցում

Այլ Լուրեր

ԱՄՆ

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից օգնություն է խնդրել հութիների դեմ պայքարում

14/09/2026
Մերձավոր Արևելք

Սիրիայի մի շարք քաղաքներում վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցեր են սկսվել

14/09/2026
ԱՄՆ

Էրիկ Թրամփը կայցելի Թբիլիսի՝ «Trump Tower»-ի ներկայացմանը մասնակցելու համար

14/09/2026
Հաջորդ Lուրը

ԻՀՊԿ-ն ևս երկու նավաթարի է հարվածել Հորմուզի նեղուցում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից օգնություն է խնդրել հութիների դեմ պայքարում

14/09/2026

Սիրիայի մի շարք քաղաքներում վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցեր են սկսվել

14/09/2026

Եվրոպայում գազի գինը հասել է 2022 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին

14/09/2026

Էրիկ Թրամփը կայցելի Թբիլիսի՝ «Trump Tower»-ի ներկայացմանը մասնակցելու համար

14/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)