Թուրքիայի հարավային շրջանում գտնվող Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում կառուցված «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին վերանորոգվում է։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Նշենք, որ եկեղեցին լրջորեն վնաս էր կրել 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով։ Եկեղեցին կառուցել է 1876-ին և ունի 150 տարվա պատմություն։
«Քառասուն մանուկ» հայկական եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Յուսուֆ Թաբաշը հայտարարել է, որ վերականգնման աշխատանքները կիրականացվեն պետության կողմից տրամադրված 5 մլն լիրայի 105.000 դոլար աջակցությամբ: Երկրաշարժից հետո վնասվել և ավերվել է խորանի հատվածը։
Թաբաշն ընդգծել է, որ եկեղեցին այս շաբաթվա վերջին ամբողջությամբ փակ կլինի պատարագների համար։ Վերականգնման շրջանակներում կնորոգվի եկեղեցու տանիքը, կվերականգնվի հատակը և կլուծվի առկա ջրահեռացման խնդիրը։ Կվերակառուցվեն խորանները, և անհրաժեշտ աշխատանքներ կկատարվեն վերանորոգման կարիք ունեցող պատերի տեսքը վերականգնելու համար։ Բացի այդ կվերականգնվեն նաև եկեղեցուն կից կառույցները, կրպակները, որոնք ապահովում են եկեղեցու եկամտի աղբյուրը։











