Թուրքիայի Աղրը նահանգի նահանգապետ Օնդեր Բոզքուրթը հանդիպել է Իրանի Մակու քաղաքի սահմանային շրջանի հրամանատար, գնդապետ Մեհդի Հաբիբզադեի գլխավորած պատվիրակության հետ։
Թուրքական աղբյուրը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման, անօրինական միգրացիայի կանխմանը, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին և մաքսային ընթացակարգերին առնչվող հարցեր։
Քննարկվել են նաև երկու երկրների սահմանային անվտանգության և համագործակցության բարելավման հարցեր։







