02-10-2026 / 18:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

2026-ին Ադրբեջանի անվտանգային կառույցներում առնվազն 38 զինծառայող է մահացել

2026/08/18 10:55
Ադրբեջան

2026 թվականի սկզբից ի վեր Ադրբեջանի անվտանգային կառույցներում առնվազն 38 զինծառայող է մահացել: Այս մասին հայտնում է Կասպյան պաշտպանական հետազոտությունների ինստիտուտը:

Կազմակերպության վիճակագրության համաձայն՝ ըստ ամիսների գրանցվել են հետևյալ կորուստները. հունվարին՝ երեք, փետրվարին՝ չորս, մարտին՝ երկու, ապրիլին՝ հինգ, մայիսին՝ վեց, հունիսին՝ հինգ, հուլիսին՝ 11, իսկ օգոստոսին՝ երկու զինծառայող:

Մահացածներից 26-ը պաշտպանության նախարարության, ութը՝ պետական սահմանապահ ծառայության զինծառայող են, մեկը՝ ներքին զորքերի, մեկը՝ նախագահի անվտանգության ծառայության, մեկը՝ արտակարգ իրավիճակների նախարարության, իսկ ևս մեկը՝ զորահավաքային և զինվորական ծառայության հավաքագրման պետական ծառայության աշխատակից են:

Զինծառայողներից 12-ը մահացել է տարբեր հիվանդությունների հետևանքով, յոթը՝ ավտովթարներից, ևս յոթը՝ դժբախտ պատահարների հետևանքով: Բացի այդ, արձանագրվել է ինքնասպանության հինգ և անզգուշության հետևանքով մահվան մեկ դեպք: Վեց զինծառայողի մահվան պատճառը պաշտոնապես չի հրապարակվել:

Կասպյան պաշտպանական հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերում և ուժային այլ կառույցներում ոչ մարտական պայմաններում մահացել է 43 զինծառայող: Հատկանշական է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և պետական մյուս կառույցները շարունակում են չհրապարակել զինծառայողների շրջանում գրանցվող մահվան դեպքերի վերաբերյալ պաշտոնական ամփոփ վիճակագրություն:

Tags: ԱդրբեջանԱդրբեջանի բանակի կորուստներ
Նախորդ Լուրը

Նեթանյահուն և Քուշները համաձայնության են եկել ՀԱՄԱՍ-ի զինաթափման հարցում

Հաջորդ Lուրը

Բաքուն ռուս լրագրողների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանում սկանդալ է հասունանում Հայաստան անցած զինծառայողի շուրջ

02/10/2026
Ադրբեջան

Թուրքիայում ադրբեջանցի վարորդը բեռնատարով վթարի է ենթարկվել

02/10/2026
Ադրբեջան

TRIPP-ը հասել է գործնական իրականացման փուլ․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան

02/10/2026
Հաջորդ Lուրը

Բաքուն ռուս լրագրողների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սանկտ Պետերբուրգում պատմական առանձնատուն է հրդեհվել

02/10/2026

Ադրբեջանում սկանդալ է հասունանում Հայաստան անցած զինծառայողի շուրջ

02/10/2026

Թուրքիայում ադրբեջանցի վարորդը բեռնատարով վթարի է ենթարկվել

02/10/2026

TRIPP-ը հասել է գործնական իրականացման փուլ․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան

02/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)