24-08-2026 / 12:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանն ու Թուրքիան պատրաստվում են երկաթուղային նոր համաձայնագիր ստորագրել

2026/08/24 11:34
Թուրքիա, Իրան, Կարևոր

Իրանն ու Թուրքիան պատրաստվում են ստորագրել պաշտոնական համաձայնագիր, որը վերաբերում է երկու երկրների միջև երկաթուղային կապի զարգացմանը։ Իրանի երկաթուղային ընկերության տնօրեն Ջաբարալի Զաքերիի խոսքով՝ համաձայնագիրն արդեն պատրաստ է, և առաջիկայում այն կստորագրեն Իրանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները։

Զաքերին այս մասին հայտարարել է Արևմտյան Ատրպատական կատարած այցի ընթացքում՝ ներկայացնելով նաև Իրանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նոր երկաթուղային նախագծի մանրամասները։

Խոսքը 324 կիլոմետր երկարությամբ Խավարան-Թավրիզ-Մարանդ-Չեշմե Սորայա երկաթուղու մասին է, որի հիմնական նպատակներից մեկը, ըստ պաշտոնյայի, Իրանը Թուրքիային կապելն ու Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի դերն ամրապնդելն է։

Իրանի երկաթուղային ընկերության ղեկավարի խոսքով՝ նախագիծը սովորական տարածաշրջանային երկաթուղային ճանապարհ չէ, այլ միջազգային նշանակության ռազմավարական երթուղու մաս, որը Սարասխից մինչև Չեշմե Սորայա ձգվող ավելի լայն երկաթուղային ցանցի բաղադրիչ է։

Զաքերին ընդգծել է, որ նոր երկաթուղային կապը հնարավորություն կտա Իրանին ավելի ակտիվ դեր ստանձնել Չինաստանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների ոլորտում։ Նախատեսվում է, որ երթուղով տարեկան հնարավոր կլինի տեղափոխել 15-20 միլիոն տոննա բեռ։

Միասնական տեխնիկական չափանիշների ապահովման նպատակով նախագծի երկարությունը 294 կիլոմետրից հասցվել է 324 կիլոմետրի։ Նախատեսվում է նաև մի քանի թունելների կառուցում։ Գնացքների առավելագույն արագությունը սահմանվելու է 110 կմ/ժ՝ բեռնատար, և 160 կմ/ժ՝ ուղևորատար գնացքների համար։ Նախագիծը նախատեսվում է իրականացնել երեք փուլով։ Առաջին փուլում կկառուցվի և կավարտվի երկգիծ երկաթուղային ճանապարհը։ Դրան կհաջորդեն ճանապարհի էլեկտրիֆիկացումը, ազդանշանային համակարգերի ներդրումն ու անհրաժեշտ շարժակազմի ապահովումը։

Զաքերիի փոխանցմամբ՝ միայն առաջին փուլի իրականացման համար անհրաժեշտ է մոտ 1,8 միլիարդ դոլար։ Ֆինանսավորման հարցում Իրանի Պլանավորման և բյուջեի կազմակերպությունն արդեն իրականացնում է անհրաժեշտ համակարգումները։

Նրա խոսքով՝ նախագծի համար ստացվել են անհրաժեշտ բոլոր թույլտվությունները, իսկ բնապահպանական ուսումնասիրություններն ավարտվել են։ Առաջիկա վեց ամիսների ընթացքում նախատեսվում է ավարտել մնացած հետազոտությունները և անցնել շինարարական աշխատանքների մեկնարկին։

Tags: ԹուրքիաԻրան
Նախորդ Լուրը

ԵՄ-ն 6,1 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանական կարիքների համար

Հաջորդ Lուրը

Հյուսիսային Կիպրոսի ինքահռչակ թուրքական հանրապետությունը ՀՀ քաղաքացիների համար հյուպատոսական վիզան կփոխարինի էլեկտրոնայինով

Այլ Լուրեր

Թուրքիա

Հյուսիսային Կիպրոսի ինքահռչակ թուրքական հանրապետությունը ՀՀ քաղաքացիների համար հյուպատոսական վիզան կփոխարինի էլեկտրոնայինով

24/08/2026
Իրան

Իրաքն առաջարկել է Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ անվտանգության համակարգման խորհուրդ ստեղծել

24/08/2026
Թուրքիա

Թուրքիայի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ «Առանց ահաբեկչության Թուրքիա» գործընթացը համաներում կամ ՔԲԿ-ի հետ բանակցություն չի ենթադրում

21/08/2026
Հաջորդ Lուրը

Հյուսիսային Կիպրոսի ինքահռչակ թուրքական հանրապետությունը ՀՀ քաղաքացիների համար հյուպատոսական վիզան կփոխարինի էլեկտրոնայինով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հյուսիսային Կիպրոսի ինքահռչակ թուրքական հանրապետությունը ՀՀ քաղաքացիների համար հյուպատոսական վիզան կփոխարինի էլեկտրոնայինով

24/08/2026

Իրանն ու Թուրքիան պատրաստվում են երկաթուղային նոր համաձայնագիր ստորագրել

24/08/2026

ԵՄ-ն 6,1 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանական կարիքների համար

24/08/2026

Ուկրաինայի ՊՆ բյուջեն 27 միլիարդ դոլարի պակասուրդ ունի. Զելենսկի

24/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)