13-10-2026 / 08:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծ Բրիտանիան կաջակցի Ուկրաինայում Storm Shadow հրթիռների արտադրությանը

2026/08/27 12:04
Միջազգային, Քաղաքականություն

Մեծ Բրիտանիան թույլ կտա գաղտնազերծել իր կողմից մշակված տեխնոլոգիաների մի մասը, որպեսզի բրիտանա-ֆրանսիական նախագծմամբ SCALP թևավոր հրթիռները հնարավոր լինի արտադրել Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը, փոխանցում է CNN-ը:

Ըստ լրատվամիջոցի՝ Փարիզը և Կիևը մտադիր են Ուկրաինայում SCALP թևավոր հրթիռների արտադրության գիծ բացել մինչև տարեվերջ։ Չնայած դրան՝ արտադրության ծավալների էական աճը կարող է մի քանի տարի պահանջել։ CNN-ի գնահատմամբ՝ այս քայլը կարող է էապես մեծացնել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու Կիևի հնարավորությունները։

Մեծ Բրիտանիայի հայտարարությունը կոշտ արձագանքի է արժանացել Ռուսաստանում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լոնդոնը «մասնակցում է պատերազմին» և «յուղ է լցնում կրակի վրա»։

Ավելի վաղ Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը նախազգուշացրել էր, որ որքան խորը լինի Մեծ Բրիտանիայի ներգրավվածությունը և որքան մեծ՝ Ուկրաինային տրամադրվող աջակցությունը, այնքան Լոնդոնն «ավելի բարձր գին» է դրա համար վճարելու։

SCALP/Storm Shadow-ը եվրոպական MBDA ընկերության արտադրած հեռահար թևավոր հրթիռ է, որն Ուկրաինայի զինված ուժերը կիրառում են Su-24 և Mirage 2000 կործանիչներից։ Ուկրաինայի համար նման զենքի արտադրության ընդլայնումը կարևոր է հատկապես ստորգետնյա և ամրացված ռազմական օբյեկտների դեմ գործողությունների տեսանկյունից։ Դրանք ավելի դժվար թիրախներ են թեթև անօդաչու սարքերի համար, որոնք Կիևը հաճախ օգտագործում է նավթավերամշակման գործարանների, պահեստների և այլ ավելի խոցելի օբյեկտների դեմ։

Tags: Մեծ ԲրիտանիաՈւկրաինաՈւկրաինա-ՌԴ պատերազմ
Նախորդ Լուրը

Հայաստանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին․ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ

Հաջորդ Lուրը

Կատարի վարչապետը մեկնում է Թեհրան՝ Իրան-ԱՄՆ բանակցությունները վերականգնելու նպատակով

Այլ Լուրեր

Ադրբեջան

Իրանն ու Ադրբեջանը կքննարկեն սահմանային անվտանգությունը

12/10/2026
Միջազգային

Վրաստանի հայտնի զբոսաշրջային գնացքը դեկտեմբերին կվերսկսի երթևեկությունը

12/10/2026
Անվտանգություն

Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումները կրկին ակտիվացել են

12/10/2026
Հաջորդ Lուրը

Կատարի վարչապետը մեկնում է Թեհրան՝ Իրան-ԱՄՆ բանակցությունները վերականգնելու նպատակով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանում հիջաբ կրող աշակերտուհիներին կրկին դպրոց չեն թողել․ աշակերտները դասադուլ են հայտարարել

12/10/2026

Իրանն ու Ադրբեջանը կքննարկեն սահմանային անվտանգությունը

12/10/2026

Իլոն Մասկը հայտարարել է, որ Ուկրաինային նոր առաջնորդ է պետք

12/10/2026

Վրաստանի հայտնի զբոսաշրջային գնացքը դեկտեմբերին կվերսկսի երթևեկությունը

12/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)