«Օստորոժնո Նովոստի» Telegram ալիքի հաղորդմամբ՝ թուրքական «Pegasus» ավիաընկերությունը չեղարկել է Բոդրումից դեպի Մոսկվա չվերթը, որը նախատեսված էր սեպտեմբերի 2-ի գիշերը ժամը 00:05-ին։ PC1456 չվերթի ուղևորների խոսքով՝ նրանց տեղեկացվել է, որ բոլոր թուրքական ավիաընկերությունները չեղարկել են չվերթները օդային տարածքում ստեղծված իրավիճակի պատճառով։
«Վնուկովո» օդանավակայանի թռիչքների տախտակի վրա Մոսկվայից «Pegasus»-ի մի քանի չվերթներ նույնպես չեղարկված են՝ երկուսը դեպի Ստամբուլ, մեկը դեպի Բոդրում և Դալաման։
Ավելին, թռիչքների չվացուցակների համաձայն՝ գիշերը և այսօր առավոտյան չեղարկվել են նաև «Թուրքական ավիաուղիների» առնվազն երկու չվերթ դեպի Ստամբուլ, մեկ «Նեսմա ավիաուղիների» չվերթ դեպի Շարմ էլ Շեյխ և մեկ «Շիրակ Ավիա» չվերթ դեպի Երևան։ Սակայն, օրվա մնացած չվացուցակում «Թուրքական ավիաուղիների» չվերթները մնում են անփոփոխ։
Սեպտեմբերի 2-ի գիշերը Վնուկովո օդանավակայանում անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել: Ռուսաստանի խոշորագույն օդանավակայաններում՝ Շերեմետևոյում, Դոմոդեդովոյում, Վնուկովոյում, Պուլկովոյում և Սոչիում, գրանցվել են չվացուցակի լուրջ խափանումներ: Հարյուրավոր չվերթներ մի քանի ժամով հետաձգվել են, իսկ տասնյակները՝ չեղարկվել: Առավել բարդ իրավիճակը ստեղծվել է Կալինինգրադ, Սոչի, Սանկտ Պետերբուրգ և Անթալիա երթուղիներում:







