Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին Վրաստան կատարած այցի ընթացքում Թբիլիսիում գտնվող Թուրքիայի դեսպանատանը հանդիպել է մամուլի ներկայացուցիչների հետ։ Նա նշել է, որ Վրաստանի հետ համատեղ գործողության ընթացքում ձերբակալվել է Ինտերպոլի կարմիր ծանուցագրով հետախուզվող 22 անձ։
Նրա նշմամբ՝ 22 անձանցից 11-ն արտահանձվել են, իսկ մյուսները ներկայումս բանտում են Վրաստանում կատարած հանցագործությունների համար: Նրանք ևս պատիժը կրելուց հետո կարտահանձնվեն:
Չիֆթչին հիշեցրել է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արտահանձնել է ընդհանուր առմամբ 866 անձ, որից 438-ը՝ ընթացիկ տարի: Նախարարը նաև կարևորել է Վրաստանի ներքին գործերի նախարարության հետ կապերի հետագա ընդլայնումը սահմանային և այլ հանցագործությունների, թմրանյութերի, անկանոն միգրացիայի դեմ պայքարում։







