10-10-2026 / 08:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի մրցունակությունը AI ոլորտում կախված է տնտեսության մեջ դրա լայն կիրառությունից․ Պարզյան

2026/09/03 09:27
Հայաստան, Տեսակետ, Տնտեսություն

«Խաղաղության խաչմերուկի ապագան. Արհեստական բանականություն, անվտանգություն և թվային ինքնիշխանություն» թեմայով փորձագիտական կլոր սեղան-քննարկման ժամանակ «Արհեստական բանականություն և գլոբալ գործընկերություններ» ուղղության փոխնախագահ, «Enterprise Incubator Foundation»-ի ներկայացուցիչ Անահիտ Պարզյանը «Region monitor»-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի՝ արհեստական բանականության ոլորտում մրցունակության հնարավորություններին։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է ոչ թե ավելի խելացի AI մոդելների ստեղծումը, որոնք արդեն հասանելի են նաև այլ երկրներին, այլ արհեստական բանականության լայնամասշտաբ կիրառումը տնտեսության տարբեր ոլորտներում։

Պարզյանը նշել է, որ Հայաստանի համար հնարավոր ուղղություններից են գործակալական (Agentic AI) և ֆիզիկական (Physical AI) արհեստական բանականությունը, որոնք կարող են նպաստել տնտեսական զարգացման մասշտաբավորմանը։

Նա նշել է, որ Հայաստանը կարող է նաև ստեղծել նոր մոդելներ՝ դրանցում ներառելով հայկական բաղադրիչ, այդ թվում՝ լեզվական և բնապահպանական տվյալներ։ Այդ նպատակով կարևոր է նաև տվյալների որակը։

«Եթե մենք ունենք ոչ մաքուր տվյալների կույտ, մենք չենք կարողանա ստեղծել ճշգրիտ տվյալների պրոյեկցիա և չենք կարողանա կիրառել AI բանաձևերը ավելի ճշգրիտ որոշումների կայացման մեջ»,- նշել է Պարզյանը։

Նա ընդգծել է, որ առաջիկա 3-5 տարիներին AI-ի կիրառումը տնտեսական աճի վերածելու համար հնարավոր է սկսել փոքր և միջին ձեռնարկություններից՝ դրանց գործունեության մեջ AI գործիքներ ներդնելով և այդ փորձը հետագայում մասշտաբավորելով։ Պարզյանի խոսքով՝ միաժամանակ անհրաժեշտ են մեծ ներդրումներ հետազոտությունների ոլորտում՝ նոր տեխնոլոգիական հնարավորություններ բացահայտելու համար։

Tags: ԱԲՀայաստան
Նախորդ Լուրը

Հայաստանը հետաքրքրված է Սև ծովի էներգետիկ մալուխի ծրագրին միանալու հնարավորությամբ. Աբրահամյան

Հաջորդ Lուրը

Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. Օվերչուկը՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին

Այլ Լուրեր

Կարևոր

Թբիլիսիում ձերբակալվել է Ինտերպոլով հետախուզվող ՀՀ քաղաքացի

09/10/2026
Ադրբեջան

Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը

09/10/2026
Իրան

Թուրքմենստանում հանդիպել են Փաշինյանն ու Փեզեշքիանը

09/10/2026
Հաջորդ Lուրը

Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. Օվերչուկը՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ

09/10/2026

Թուրքմենստանում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի նախագահները

09/10/2026

Փեզեշքիանն առաջարկել է Իրանի մասնակցությամբ «ԱՊՀ+1» ձևաչափ ստեղծել

09/10/2026

Բաքվում անցկացվում է ՆԱՏՕ-ի ուսումնական դասընթաց

09/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)