Ռուսաստանում այս պահին նոր մոբիլիզացիա անցկացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ երկրի զինված ուժերում ռազմական գործողություններին մասնակցելու համար բավարար թվով զինծառայողներ կան։ Այս մասին սեպտեմբերի 3-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում։
«Այսօրվա դրությամբ չկա որևէ սցենար, որը կպահանջեր մոբիլիզացիա»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ ռուսական բանակի համալրումն իրականացվում է նաև կամավորների կողմից, որոնք պաշտպանության նախարարության հետ պայմանագրեր են կնքում։
Պուտինը Ռուսաստանում սպասվող մոբիլիզացիայի մասին լուրերը որակել է որպես «տեղեկատվական հարձակում»՝ դրանք կապելով սեպտեմբերին նախատեսված Պետդումայի ընտրությունների հետ։ Նրա խոսքով՝ այդ տեղեկությունների տարածման նպատակը ընտրությունների արդյունքների վրա ազդելն է։







