10-10-2026 / 10:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

2026/09/11 10:31
Հայաստան, Միջազգային

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:Բարձրաստիճան հյուրերի դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Հունաստանի վարչապետ Կիրիկոս Միցոտակիսը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Armenpress- ի հաղորդմամբ՝ Փաշինյանը մասնակցել է «Տիեզերական ենթակառուցվածքների ապագայի տեսլականները» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։

Փաշինանը նշել է, որ Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ։ 2022 թվականին Հայաստանն արձակեց իր առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, որը մշակվել էր եվրոպական տեխնոլոգիաներով և ուղեծիր էր դուրս բերվել SpaceX-ի կողմից։ Ընդամենը մեկ տարի անց մենք հասանք ևս մեկ հանգրվանի՝ HAYASAT-1-ին, որը հայ մասնագետների կողմից ամբողջությամբ հավաքված և փորձարկված առաջին հայկական արբանյակն է։2026-2031 թվականների Հայաստանի կառավարության ծրագիրն ազգային տիեզերական կարողությունների զարգացումը սահմանում է որպես առանձին ռազմավարական նպատակ։

Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ՝ երկուսը Երկրի դիտարկման և մեկը՝ հեռահաղորդակցության համար, միաժամանակ զարգացնելով սեփական գետնային ենթակառուցվածքներ և ներքին կարողություններ արբանյակային կառավարման, տվյալների ընդունման, մշակման և վերլուծության համար։ Մենք նաև նախատեսում ենք ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլև աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին և արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին։

Tags: Հայաստան
Նախորդ Լուրը

Թրամփը հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմը կավարտվի ընտրություններից հետո

Հաջորդ Lուրը

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքննարկի Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացման նախագիծը

Այլ Լուրեր

Իրան

Փեզեշքիանն առաջարկել է Իրանի մասնակցությամբ «ԱՊՀ+1» ձևաչափ ստեղծել

09/10/2026
Միջազգային

Կիևում գնդակոծություններն ուժգնանում են. խոսքը գոյատևման մասին է. քաղաքապետ

09/10/2026
Կարևոր

Թբիլիսիում ձերբակալվել է Ինտերպոլով հետախուզվող ՀՀ քաղաքացի

09/10/2026
Հաջորդ Lուրը

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքննարկի Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացման նախագիծը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ

09/10/2026

Թուրքմենստանում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի նախագահները

09/10/2026

Փեզեշքիանն առաջարկել է Իրանի մասնակցությամբ «ԱՊՀ+1» ձևաչափ ստեղծել

09/10/2026

Բաքվում անցկացվում է ՆԱՏՕ-ի ուսումնական դասընթաց

09/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)