Հուրմուզի նեղուցով նավթատարների տեղաշարժը նվազել է մոտ 97 տոկոսով։ Սեպտեմբերի 11-ին նեղուցով անցել է ընդամենը մեկ նավթատար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ջրային ճանապարհով անցել էր 31 նավթատար։ Այս մասին հայտնում է «WANA News»-ը՝ վկայակոչելով ծովային երթևեկության տվյալները։
Արբանյակային հետագծման տվյալները ցույց են տվել նաև, որ նախորդ օրը չինական նավթատար է անցել Հորմուզի նեղուցի՝ Իրանի կողմից վերահսկվող երթուղով։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «վերահսկում է» նեղուցը։
Ամերիկացի տնտեսագետ Սթիվ Հանկեն, անդրադառնալով իրավիճակին, հայտարարել է․ «Թրամփի շնորհիվ Հուրմուզի նեղուցը փաստացի և բոլոր առումներով փակ է»։







