16-09-2026 / 09:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սա նաև թակարդ է օտարերկրյա դիվանագետների համար. Փորձագետը՝ Գանձասար և Դադիվանք Բաքվի կազմակերպած այցի մասին

2026/09/16 08:39
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Սեպտեմբերի 12-ին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Գանձասար և Դադիվանք։ Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը վանական համալիրները ներկայացրել է որպես «Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության մաս։ Նա նաև հայտարարել է, թե հուշարձանները նախկինում «ռեստավրացիայի անվան տակ ենթարկվել են միջամտությունների», որոնք, իր պնդմամբ, «փոխել են դրանց ճարտարապետական տեսքն ու իսկությունը»։

Ադրբեջանի կողմից Գանձասարի և Դադիվանքի վերաբերյալ իրականացվող քաղաքականությունը կարող է նպատակ ունենալ օտարերկրյա պետություններին ներգրավել հայկական հետքի վերացման և կրոնական ժառանգության կեղծման գործընթացում։ «Region Monitor»-ի հետ զրույցում այս գնահատականն է տվել «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։

Պողոսյանի խոսքով՝ ինքը չի անդրադառնում Ադրբեջանի ներկայացրած պատմական պնդումների գիտական կողմին, քանի որ դրանք ակնհայտորեն քաղաքական բնույթ ունեն։ Փորձագետը հատկապես կարևորում է այն հանգամանքը, որ Գանձասար և Դադիվանք այցելող խմբում ընդգրկված են եղել տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ։

Պողոսյանի գնահատմամբ՝ օտարերկրյա դիվանագետների մասնակցությունը կարող էր օգտագործվել որպես քաղաքական ուղերձ միջազգային հանրությանը։ Նրա խոսքով՝ այս կերպ կարող է ստեղծվել տպավորություն, որ տարբեր երկրներ ներգրավված են կամ առնվազն աջակցում են Ադրբեջանի կողմից իրականացվող հայկական հետքի վերացման և կրոնական ժառանգության կեղծման քաղաքականությանը։

«Սա նաև թակարդ է օտարերկրյա դիվանագետների համար»,- նշում է Պողոսյանը՝ ընդգծելով, որ նման միջոցառումը կարող է բացասական արձագանք առաջացնել ոչ միայն Հայաստանի, այլև այն երկրների նկատմամբ, որոնց դիվանագետները մասնակցել են այցին։

Փորձագետի գնահատմամբ՝ այս ամենը հատկապես խնդրահարույց է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորման գործընթացի համատեքստում։ Նրա խոսքով՝ երկու երկրների հասարակությունների միջև վստահությունը գրեթե զրոյական մակարդակի վրա է, իսկ դրա վերականգնումը երկարատև գործընթաց է։ Այդ պայմաններում, Պողոսյանի գնահատմամբ, նման քայլերը կարող են վնասել ձևավորվող վստահության նույնիսկ փոքր հնարավորություններին։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է ոչ միայն արձանագրել Ադրբեջանի գործողությունների բացասական հետևանքները, այլև հասկանալ դրանց քաղաքական շարժառիթները՝ ինչպիսի հարաբերություններ է Ադրբեջանը պատկերացնում Հայաստանի հետ առաջիկա տարիներին, ինչ դեր է վերապահում Հայաստանին տարածաշրջանում և ինչպես է պատկերացնում տարածաշրջանային անվտանգության ու քաղաքական համակարգի ապագան։

Tags: ԱդրբեջանԹուրքիաՀայաստան
Նախորդ Լուրը

Հայկական մի շարք ապրանքների համար ԵՄ-ն ժամանակավորապես վերացնում է մաքսատուրքերը

Այլ Լուրեր

Անվտանգություն

Հայկական մի շարք ապրանքների համար ԵՄ-ն ժամանակավորապես վերացնում է մաքսատուրքերը

15/09/2026
Ադրբեջան

Հաքան Ֆիդանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին

15/09/2026
Ադրբեջան

Բայրամով. Դեպի Հայաստանի սահման երկաթուղու ու ավտոճանապարհի կառուցումը կավարտվի 2027-ին

15/09/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սա նաև թակարդ է օտարերկրյա դիվանագետների համար. Փորձագետը՝ Գանձասար և Դադիվանք Բաքվի կազմակերպած այցի մասին

16/09/2026

Հայկական մի շարք ապրանքների համար ԵՄ-ն ժամանակավորապես վերացնում է մաքսատուրքերը

15/09/2026

Հաքան Ֆիդանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին

15/09/2026

Բայրամով. Դեպի Հայաստանի սահման երկաթուղու ու ավտոճանապարհի կառուցումը կավարտվի 2027-ին

15/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)