Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Շուշիում մասնակցել է «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի» (TADİV) կողմից կազմակերպված Կովկասի իսլամական բանակի ստեղծման 108-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում խոսել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին։
Գյուլերը նշել է, որ Թուրքիան գոհունակությամբ է ընդունում անցյալ տարի Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրումը և «վերջերս խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերը»։
«Հույս ունենք, որ հնարավորինս շուտ համապարփակ ու մնայուն խաղաղություն կհաստատվի։Թուրքիան աջակցում է գործընթացը այնպիսի մոտեցմամբ ավարտին հասցնելու ուղղությամբ տարվող ջանքերին, որոնք կապահովեն տարածաշրջանային կայուն խաղաղության ամրապնդումը և կնպաստեն ամբողջ տարածաշրջանի ժողովուրդների խաղաղությանն ու բարօրությունը»,- նշել է Գյուլերը։
Ըստ նրա՝ Կովկասը ոչ թե հակամարտությունների, այլ համագործակցության, զարգացման ու բարօրության կարիք ունի:







