17-09-2026 / 11:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանի ՊԱԾ նախկին ղեկավար Լիլուաշվիլին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

2026/09/17 11:00
Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ դատապարտվել է 13 տարվա ազատազրկման՝ կաշառք ստանալու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Newsgeorgia-ն:

Լիլուաշվիլին իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունել: Փաստաբանները հայտարարել են, որ դատավճիռը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում։

Դատախազության վարկածի համաձայն՝ գործի դրվագները վերաբերում են հետևյալ դեպքերին.

  • 1 մլն ԱՄՆ դոլարի կաշառք – 2022 թվականի հոկտեմբերին թուրք ներդրող Չաղաթայ Ուլքերից՝ հողմաէլեկտրակայանների կառուցման հետ կապված համագործակցության հուշագրի կնքմանն աջակցելու համար։ Ըստ մեղադրանքի՝ գումարը փոխանցվել է այն ժամանակվա էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Ռոմեո Միքաուտաձեի միջոցով։
  • 1,5 մլն լարիի կաշառք – 2022 թվականի փետրվարին «Expressservice 2008» ընկերության հիմնադիր Գեորգի Խաժալիայից՝ գազաֆիկացման մրցույթներին աջակցելու դիմաց։ Այս դրվագում ևս, ըստ մեղադրանքի, միջնորդել է Միքաուտաձեն։
  • Հեռախոսազանգերի կեղծ կենտրոնների գործունեությանը հովանավորություն 2021-2023 թվականներին – դատախազության տվյալներով՝ Լիլուաշվիլին այդ գործունեությունից իր ազգական Սանդրո Լիլուաշվիլիի միջոցով ստացել է շուրջ 1 մլն 365 հազար դոլար։
  • Թբիլիսիի քաղաքապետարանի մանկապարտեզների կառավարման գործակալության նախկին ղեկավար Կախա Գվանցելաձեի գործունեության հովանավորում – ըստ մեղադրանքի՝ Գվանցելաձեն մանկապարտեզների գնումների պայմանագրերից ստացել է ապօրինի շահույթ, իսկ Լիլուաշվիլին պաշտոնական դիրքն օգտագործել է նրան հովանավորելու համար։

Լիլուաշվիլին ՊԱԾ-ը ղեկավարել է 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի ապրիլը՝ ավելի քան հինգ տարի։ 2025 թվականի դեկտեմբերի 23-ին նա ձերբակալվել էր՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործերի շրջանակում։

Tags: Վրաստան
Նախորդ Լուրը

Պապուաշվիլի. Վրաստանը չի կարող ԵՄ-ին անդամակցել տարածքային զիջումների գնով

Այլ Լուրեր

Վրաստան

Պապուաշվիլի. Վրաստանը չի կարող ԵՄ-ին անդամակցել տարածքային զիջումների գնով

17/09/2026
ԱՄՆ

Թրամփը ԵՄ-ին սպառնացել է «ծանր մաքսատուրքերով»՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով

17/09/2026
Վրաստան

Վրաստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել

17/09/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանի ՊԱԾ նախկին ղեկավար Լիլուաշվիլին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

17/09/2026

Պապուաշվիլի. Վրաստանը չի կարող ԵՄ-ին անդամակցել տարածքային զիջումների գնով

17/09/2026

Թրամփը ԵՄ-ին սպառնացել է «ծանր մաքսատուրքերով»՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով

17/09/2026

Վրաստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել

17/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)