Դուբայում սեպտեմբերի 21-ից 10-օրյա պաշտոնական սուգ է հայտարարվել՝ էմիրության ղեկավար շեյխ Մուհամմադ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի կրտսեր եղբոր՝ շեյխ Ահմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի մահվան կապակցությամբ։ Նա մահացել է 76 տարեկանում։ Այս մասին հայտնել է «Euronews»-ը։
Սեպտեմբերի 21-ից 30-ը ներառյալ Դուբայի պետական դրոշները կիջեցվեն մինչև կիսաձող։ Սգո շրջանը չի ենթադրում հյուրանոցների, խանութների, ռեստորանների կամ զբոսաշրջային տեսարժան վայրերի աշխատանքի դադարեցում։
Միևնույն ժամանակ, զանգվածային համերգները, շոուները և ժամանցային այլ միջոցառումները կարող են չեղարկվել կամ հետաձգվել։
Հնարավոր են նաև փոփոխություններ այն էքսկուրսիոն ծրագրերում, որոնց շրջանակում նախատեսված են շոուներ։ Այս պահին հայտնի զբոսաշրջային օբյեկտների փակման մասին հաստատված տեղեկություն չկա։ «Emaar»-ի հրապարակած ժամանակացույցում շարունակում է նշված լինել «Dubai Fountain»-ի շոուն «Burj Khalifa»-ի մոտ, և դրա չեղարկման կամ առանց երաժշտության անցկացվելու վերաբերյալ տեղեկություն չի հաղորդվել։







