«Ասիական զարգացման բանկը» (ԱԶԲ) հրապարակել է «Ասիայի զարգացման հեռանկարներ» զեկույցը, որը 2026-ի համար կանխատեսում է Հայաստանի իրական ՀՆԱ-ի 5%, իսկ 2027-ի համար՝ 5.5% աճ: ԱԶԲ կանխատեսման համաձայն՝ 2026 թ. ՀՀ-ում գնաճը կկազմի 4.2%, իսկ 2027 թ.՝ 3.5%:
«Ռուսաստանի կողմից ներմուծման սահմանափակումների և Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով տարածաշրջանային առևտրի խափանումները կզսպեն ՀՀ տնտեսական աճը: Այնուամենայնիվ, ներքին պահանջարկը, շինարարության և ծառայությունների ընդլայնումը, զբոսաշրջության աճը պետք է նպաստեն երկարաժամկետ տնտեսական աճին»,- նշվել է հետազոտության մեջ:
ՀՀ սահմանակից երկրներից Վրաստանում 2026-ի համար ակնկալվում է 6.3% իրական ՀՆԱ-ի աճ, իսկ 2027- համար՝ 5.2%: Թուրքիայում և Ադրբեջանում կանխատեսվել է համապատասխանաբար 2.8% և 1.6% տնտեսական աճ՝ 2026- համար:
ԵԱՏՄ երկրներից Ղրղզստանում 2026-ի համար կանխատեսվել է 8.9%, իսկ 2027-ի համար՝ 8.4% տնտեսական աճ: Ղազախստանում ակնկալվում է 4.8% և 4.5% տնտեսական աճ՝ համապատասխանաբար 2026-ի և 2027-ի համար:







