24-09-2026 / 13:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Դուք արդեն գնում եք Սաակաշվիլիի ճանապարհով. Վրաստանի նախկին վարչապետը կրկին նամակ է հրապարակել բանտից

2026/09/24 12:48
Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանտից հրապարակել է իր հերթական՝ յոթերորդ նամակը, որում կոշտ քննադատության է ենթարկել նախկին կուսակիցներին՝ «Վրացական երազանքին» մեղադրելով Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման ժամանակաշրջանի մեթոդներին վերադառնալու մեջ։ Այս մասին հայտնում է Newsgeorgia-ն:

«Դուք արդեն գնում եք Սաակաշվիլիի ճանապարհով և վերադարձնում «Ազգային շարժման» կառավարման մեթոդները»,- գրել է Ղարիբաշվիլին։

Նրա պնդմամբ՝ գործող իշխանության քաղաքականությունն ու գործողությունները «հսկայական, անուղղելի վնաս» են հասցրել ինչպես պետությանը, այնպես էլ իշխող կուսակցությանը։ «Ձեր անհեռատես քաղաքականությամբ և գործողություններով երկիրը ներքաշեցիք շարունակական քաոսի և անվերջ ճգնաժամի մեջ, շփոթեցիք նույնիսկ ձեր սեփական ընտրողներին, զայրացրեցիք մարդկանց ու ընտանիքներին, հասարակության մեջ առաջացրեցիք անհուսության, անկայունության և անկանխատեսելի ապագայի վախի զգացում»,- նշվում է նամակում։

Նոր նամակում Ղարիբաշվիլին կրկին անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործի պատճառներին։ Նա պնդում է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի, իսկ դրա նպատակը եղել է իրեն վարկաբեկելը, քաղաքականապես չեզոքացնելը և քաղաքականություն հնարավոր վերադարձը կանխելը։

Ղարիբաշվիլին նշել է, որ սկզբում իրեն խոստացել էին, որ բանտում «ոչ մի օր չի անցկացնի» և կստանա պայմանական պատիժ։ Սակայն, նրա խոսքով, մեղավորությունն ընդունելուց և գրավով ազատ արձակվելուց հետո՝ հունվարի 4-ին, իրեն տեղեկացրել են, որ պայմանները փոխվել են, և նա պետք է հինգ տարվա ազատազրկման դատապարտվի, իսկ հետագայում նաև նոր մեղադրանք են առաջադրել:

«Բիձինա Իվանիշվիլիի հետ իմ 20-ամյա հարաբերությունների և նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքիս պատճառով ես լուռ գնացի քաղաքական սպանդի և նստեցի բանտ, քանի որ չէի ցանկանում առճակատման մեջ մտնել»,- գրել է նախկին վարչապետը։

Ղարիբաշվիլին իր ուղերձը եզրափակել է ևս մեկ կոշտ ձևակերպմամբ․ «Դուք չարիք եք գործում։ Զգույշ եղեք»։

Հիշեցնենք, որ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ՝ 2013-2015 և 2021-2024 թվականներին։ Նա նաև տարբեր ժամանակներում եղել է ներքին գործերի և պաշտպանության նախարար։ 2024 թվականի սկզբին Ղարիբաշվիլին հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և ստանձնել «Վրացական երազանքի» նախագահի պաշտոնը։

2025 թվականի ապրիլին նա հրաժարվել է նաև կուսակցության ղեկավարի պաշտոնից և հայտարարել ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին՝ իրեն անվանելով կուսակցության «հավատարիմ զինվոր»։ Հրաժարականից ամիսներ անց նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ փողերի լվացման մեղադրանքով:

Tags: Վրաստան
Նախորդ Լուրը

Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը»

Հաջորդ Lուրը

Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրումն ու Թուրքիայի էներգահամակարգին միացումը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրումն ու Թուրքիայի էներգահամակարգին միացումը

24/09/2026
Հայաստան

ԵՄ-ն շարունակելու է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերի առաջմղմանը․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն

24/09/2026
Թուրքիա

Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը դուրս է եկել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունից

24/09/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրումն ու Թուրքիայի էներգահամակարգին միացումը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրումն ու Թուրքիայի էներգահամակարգին միացումը

24/09/2026

Դուք արդեն գնում եք Սաակաշվիլիի ճանապարհով. Վրաստանի նախկին վարչապետը կրկին նամակ է հրապարակել բանտից

24/09/2026

Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը»

24/09/2026

ԵՄ-ն շարունակելու է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերի առաջմղմանը․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն

24/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)