25-09-2026 / 14:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Գուրմուկավանքում Ադրբեջանի աշխատանքները դժգոհություն են առաջացրել Վրաց պատրիարքարանում

2026/09/25 13:46
Ադրբեջան, Մշակույթ, Վրաստան, Քաղաքականություն

Վրաց պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի տարածքում գտնվող Քուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցում (Գուրմուկավանք) իրականացվող աշխատանքների կապակցությամբ։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «Ճիշտ է, Քուրմուխի տաճարն այժմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում, սակայն այն մեր երկրի և եկեղեցու պատմական և հոգևոր ժառանգության շատ կարևոր հուշարձան է։ Բնականաբար, այս փաստը մեր հասարակության մեջ սուր արձագանք և արդարացի վրդովմունք է առաջացրել, ինչը բացասաբար է անդրադառնում երկու հարևան պետությունների և ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության ամրապնդման գործընթացի վրա։

Տաճարում և դրա շրջակա տարածքում իրականացվող ցանկացած միջամտություն հատկապես մտահոգիչ է Վրաց Ուղղափառ Եկեղեցու համար։ Բազմաթիվ հարցեր են առաջանում ինչպես աշխատանքների անորոշ նպատակների, այնպես էլ վրացական մշակութային ժառանգության հուշարձանի վերականգնման՝ վրացական կողմի հետ չհամաձայնեցնելու պատճառով
»։

Հայտարարությունում ընդգծվել է, որ Վրաց Պատրիարքարանը այս գործողությունների մասին Ադրբեջանի համապատասխան պետական ​​մարմիններից որևէ տեղեկատվություն չի ստացել։

«Այս փուլում կարևոր է որոշել, թե ինչպիսի աշխատանքներ են իրականացվում տաճարի տարածքում, ինչ ուսումնասիրություններ են հիմնված դրանց վրա և ովքեր են դրանք իրականացնում, ինչպես նաև ինչպես է ապահովվում վրացական մշակութային ժառանգության հուշարձանի պաշտպանությունը։
Հիմնվելով վերը նշվածի վրա՝ մենք կարծում ենք, որ անհապաղ անհրաժեշտ է ներգրավել վրաց պետության համապատասխան գերատեսչություններին գործընթացում և համապատասխանաբար արձագանքել՝ իրենց իրավասության և միջազգային համագործակցության առկա ձևաչափի շրջանակներում։ Կարևոր է, որ վերոնշյալ գերատեսչությունները հետաքրքրվեն խնդրով, ստանան պաշտոնական տեղեկատվություն և նպաստեն Վրաց պատրիարքարանի ներկայացուցիչների և ոլորտի վրացի մասնագետների ներգրավմանը դրա քննարկմանը
»,- նշված է հայտարարության մեջ։

Պատրիարքարանից հույս են հայտնել նաև, որ ժամանակին և համակարգված համագործակցության միջոցով է հնարավոր կլինի պատշաճ պաշտպանել և պահպանել վրացական հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանը։

Tags: ԱդրբեջանՎրաստան
Նախորդ Լուրը

Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները

Այլ Լուրեր

Ադրբեջան

Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները

25/09/2026
Հայաստան

Կոբախիձեն և Փաշինյանը քննարկել են հայ-վրացական հարաբերությունները

25/09/2026
Անվտանգություն

Ղազախստանում զորավարժության ժամանակ 12 զինծառայող է զոհվել

25/09/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Գուրմուկավանքում Ադրբեջանի աշխատանքները դժգոհություն են առաջացրել Վրաց պատրիարքարանում

25/09/2026

Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները

25/09/2026

Իսրայելի պաշտպանության նախարարն Էրդողանին անվանել է թղթե սուլթան

25/09/2026

Կոբախիձեն և Փաշինյանը քննարկել են հայ-վրացական հարաբերությունները

25/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)