Ֆրանսիան զինվորականներ և պաշտպանական համակարգեր կուղարկի Սաուդյան Արաբիա՝ Կարմիր ծովի ափին գտնվող Յանբու նավահանգստային քաղաքը պաշտպանելու համար, որը կարևոր նշանակություն ունի էներգակիրների փոխադրման համար։ Այս մասին, «Reuters»-ի փոխանցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք ռազմական միջոցներ, այսինքն՝ զինվորներ, ռադարային և պաշտպանական համակարգեր ենք ուղարկելու այս օբյեկտը պաշտպանելու համար՝ ոչ թե որևէ հակամարտության մեջ ներգրավվելու, այլ այդ օբյեկտի անվտանգությունն ապահովելու նպատակով»,– ասել է Մակրոնը։
Յանբուն Սաուդյան Արաբիայի նավթի արտահանման հիմնական այլընտրանքային ուղու կարևոր հանգույց է։ Վերջին շրջանում նավթի գները բարձրացել են, քանի որ Եմենում գործող՝ Իրանի աջակցությունը վայելող հութիների կողմից նավահանգստի ուղղությամբ հրթիռային հարձակումների են ենթարկվել այդ երթուղու ենթակառուցվածքները։







