Սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի զինված ուժերի հարվածների հետևանքով Ուկրաինայի տարբեր շրջաններում ութ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «France 24»-ը։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իվան Վիհիվսկու խոսքով՝ Սումի քաղաքի մանկական կենտրոնին հասցված հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Գիշերային հարվածների հետևանքով ևս երեք մարդ զոհվել է հարավային Զապորոժիեի շրջանում, անօդաչու թռչող սարքի հարվածից մեկ մարդ զոհվել է Կիևում: Եվս մեկ մարդ զոհվել է Օդեսայում:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է շուրջ 3900 անօդաչու թռչող սարք, ավիառումբ և տարբեր տեսակի հրթիռ։








