10-10-2026 / 08:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նավթի գինը բարձրացել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ձգձգման ֆոնին

2026/09/28 09:59
ԱՄՆ, Անվտանգություն, Իրան, Միջազգային, Տնտեսություն

Սեպտեմբերի 28-ին նավթի գներն աճել են ավելի քան 1 տոկոսով։ «Brent» տեսակի նավթի գինը բարձրացել է 1,27 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 105,64 դոլարի, իսկ ամերիկյան «WTI»-ի գինը՝ 0,76 տոկոսով՝ հասնելով 93,11 դոլարի։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Շուկայի վրա ազդող հիմնական գործոններից մեկը շարունակում է մնալ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների շուրջ անորոշությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է այս շաբաթ շարունակել երկու երկրների ներկայացուցիչների միջև բանակցությունները, թեև նախօրեին նա հայտնել էր, որ մերժել է Իրանի ներկայացրած խաղաղության առաջարկը: Թեհրանն իր առաջարկները Վաշինգտոնին էր փոխանցել նախորդ շաբաթ՝ Կատարի միջնորդությամբ:

Բանակցությունների շուրջ անորոշությանը զուգահեռ՝ Մերձավոր Արևելքից նավթի արտահանման ծավալները սեպտեմբերին աճել են՝ հասնելով օրական 12,8 միլիոն բարելի։ Նավթի և այլ էներգակիրների շուկաների վերաբերյալ տվյալներ և վերլուծություններ տրամադրող «Kpler» ընկերության նախնական տվյալներով՝ այս ամիս Հորմուզի նեղուցով նավթի փոխադրումների ծավալը կարող է հասնել օրական մոտ 7,4 միլիոն բարելի։

Նշվում է, որ Մերձավոր Արևելքից արտահանման աճը հիմնականում պայմանավորված է Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից նավթի արտահանման ծավալների ավելացմամբ։

Tags: ԱՄՆԱՄՆ-Իրան պատերազմԻրան
Նախորդ Լուրը

Ստամբուլի հայկական դպրոցներում հայաստանցի երեխաների ընդունելության հարցը շարունակում է չլուծված մնալ․ «Ակոս»

Հաջորդ Lուրը

Թրամփ. Զելենսկին պատրաստ է նվազեցնել ՌԴ նավթային ենթակառուցվածքներին հասցվող հարվածները

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքմենստանում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի նախագահները

09/10/2026
Իրան

Փեզեշքիանն առաջարկել է Իրանի մասնակցությամբ «ԱՊՀ+1» ձևաչափ ստեղծել

09/10/2026
Անվտանգություն

Զելենսկին ԱՄՆ-ին մեղադրել է Ուկրաինային օգնելու ցանկության բացակայության մեջ

09/10/2026
Հաջորդ Lուրը

Թրամփ. Զելենսկին պատրաստ է նվազեցնել ՌԴ նավթային ենթակառուցվածքներին հասցվող հարվածները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ

09/10/2026

Թուրքմենստանում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի նախագահները

09/10/2026

Փեզեշքիանն առաջարկել է Իրանի մասնակցությամբ «ԱՊՀ+1» ձևաչափ ստեղծել

09/10/2026

Բաքվում անցկացվում է ՆԱՏՕ-ի ուսումնական դասընթաց

09/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)