Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջուկային կարողությունների ընդլայնումը և միջուկային տեխնոլոգիաների տարածումը կարող են միջուկային աղետի հանգեցնել։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը։
Փհենյանը մեղադրել է Վաշինգտոնին միջուկային զինաթափման պարտավորություններից հրաժարվելու, սեփական միջուկային զինանոցն ընդլայնելու և այդ տեխնոլոգիաներն իր դաշնակիցներին փոխանցելու մեջ։
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը նաև քննադատել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև գործող «AUKUS» անվտանգային համագործակցությունը։ Գերատեսչության պնդմամբ՝ ԱՄՆ-ը փորձում է ընդլայնել այդ համագործակցությունը՝ ներգրավելով նաև Ճապոնիային, Հարավային Կորեային, Նոր Զելանդիային և Կանադային։ Փհենյանի գնահատմամբ՝ դա կարող է հանգեցնել միջուկային սուզանավերի ոլորտում աշխարհի խոշորագույն դաշինքի ձևավորմանը։







