05-10-2026 / 16:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստանի և Իրանի համագործակցության ծրագրերը

2026/10/05 16:18
Իրան, Հայաստան, Մերձավոր Արևելք, Միջազգային, Տնտեսություն

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 5-ին Թեհրանում Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունների զարգացման հիմնական ուղղությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։

Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ մինչ քննարկումների պաշտոնական հատվածին անցնելը նախարար Միրզոյանն իր ցավակցություններն է հայտնել Իրանի գործընկերոջը նրա քրոջ մահվան կապակցությամբ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման բոլոր հարցերը, մի շարք բնագավառներում համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության շուտափույթ ավարտման կարևորությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առկա բեռնափոխադրումների դյուրացման հարցերին: Երկուստեք ընդգծվել է հարաբերությունների ռազմավարական բնույթը:

Հայաստանի և Իրանի նախարարները նաև մտքեր են փոխանակել ապաշրջափակման և տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի շուրջ: Ընդգծվել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: Միրզոյանը ներկայացրել է նաև «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և դրա միջոցով տարածաշրջանի երկրների համար ստեղծվող նոր հնարավորությունները։

Կողմերն անդրադարձել են հանրային տեղեկատվության ոլորտում շարունակական համագործակցության կարևորությանը, այդ թվում՝ մեդիա դաշտում անհարկի շահարկումներին պատշաճ հակազդեցությանը։

Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները։ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը ուշադրությամբ հետևում է ընթացիկ իրավիճակին և կարևորում առկա խնդիրների բանակցային ճանապարհով կարգավորմանն ուղղված ջանքերը։ Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Tags: ԻրանՀայաստան
Նախորդ Լուրը

Ֆրանսիայում մոտ 500 դպրոց փակվել է՝ աշակերտների բողոք ցույցերի պատճառով

Այլ Լուրեր

Միջազգային

Ֆրանսիայում մոտ 500 դպրոց փակվել է՝ աշակերտների բողոք ցույցերի պատճառով

05/10/2026
ԱՄՆ

Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումները կարող են պարենային ճգնաժամ առաջացնել

05/10/2026
Իրան

Միրզոյանն Իրանում հանդիպել է Արաղչիին

05/10/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստանի և Իրանի համագործակցության ծրագրերը

05/10/2026

Ֆրանսիայում մոտ 500 դպրոց փակվել է՝ աշակերտների բողոք ցույցերի պատճառով

05/10/2026

Գերմանիան 1 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

05/10/2026

Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումները կարող են պարենային ճգնաժամ առաջացնել

05/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)