Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող Նաջրան և Ջիզան քաղաքների միջազգային օդանավակայանները հոկտեմբերի 5-ի երեկոյան հարձակման են ենթարկվել։ Երեք մարդ թեթև վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։
Գերատեսչության տվյալներով՝ սաուդյան իշխանությունները դեռ են գնահատում են հասցված վնասի չափը։Հաղորդագրությունում չի նշվում, թե ում կողմից է եղել հարձակումը:
Ավելի վաղ Եմենի հութիները հայտարարել էին Սաուդյան Արաբիայի ուղղությամբ նոր հարվածների մասին։ Շարժման պնդմամբ՝ իրականացվել է երեք խոշոր գործողություն՝ բալիստիկ և թևավոր հրթիռների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։







