12-10-2026 / 11:06
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

2026/10/12 10:35
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Միջազգային

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 11-ը՝ վիրավորվել։ Հարձակումը հաջորդել է հոկտեմբերի 10-ի հարվածին, որի հետևանքով զոհվել էր 13 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի իշխանություններին։

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի տվյալներով՝ հոկտեմբերի 11-ին անհայտ թռչող օբյեկտը հարվածել է օդանավակայանի 4-րդ տերմինալին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Կոալիցիան հայտնել է նաև, որ օդանավակայանի մոտ որսացել է թևավոր հրթիռ։ Ավելի ուշ երկրի արևելքում խոցվել է անօդաչու թռչող սարք, իսկ Խամիս Մուշայիթ քաղաքի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռը վնասազերծվել է։

Եմենի հութիների ԶՈւ ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ իրենք են իրականացրել հոկտեմբերի 10-ի հարձակումը։ Նա նաև հայտնել է Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող Դամամ քաղաքի օդանավակայանի և «Saudi Aramco» նավթային ընկերության երկու օբյեկտների վրա հարվածների մասին։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատել են Դամամի միջազգային օդանավակայանի վրա հարձակումը՝ նշելով, որ վնասների գնահատումն ու անվտանգության ստուգումները շարունակվում են։

Հութիները նաև սպառնացել են նոր հարվածներով, եթե Սաուդյան Արաբիան չդադարեցնի Եմենում ռազմական գործողություններն ու միջամտությունը։ Վերջին շրջանում թագավորությունն ուժեղացրել է հութիների դեմ գործողությունները՝ աջակցելով նրանց դեմ կռվող Եմենի կառավարական ուժերին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը քննարկում է հութիների դեմ Սաուդյան Արաբիայի հարվածներին միանալու հնարավորությունը։

Tags: ԵմենհութիներՍաուդյան Արաբիա
Նախորդ Լուրը

Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «էներգետիկ հրադադարի» մասին է հայտնել

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «էներգետիկ հրադադարի» մասին է հայտնել

12/10/2026
Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան լայնածավալ գործողություններ է սկսել Եմենի հութիների դեմ

10/10/2026
ԱՄՆ

Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված առաջարկը

10/10/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

12/10/2026

Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «էներգետիկ հրադադարի» մասին է հայտնել

12/10/2026

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան լայնածավալ գործողություններ է սկսել Եմենի հութիների դեմ

10/10/2026

Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

10/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)