16-10-2026 / 15:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արաղչի․ Վստահում ենք հայ բարեկամներին․ նրանք Իրանի անվտանգության դեմ քայլ չեն անի

2026/10/16 14:48
ԱՄՆ, Իրան, Հայաստան, Քաղաքականություն

Երևանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, անդրադառնալով տարածաշրջանում ամերիկյան ուժերի հնարավոր ներկայությանը և TRIPP նախագծին, հայտարարել է, որ Թեհրանը մտահոգություններ և զգայունություն ունի իր անմիջական հարևանությամբ ԱՄՆ-ի ցանկացած ներկայության նկատմամբ։ Այս մասին հայկական ԶԼՄ-ներին հղումով հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Միևնույն ժամանակ, Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ այդ հարցի շուրջ մշտական երկխոսության մեջ են հայկական կողմի հետ։

«Մենք մտահոգություն և զգայունություն ունենք մեր տարածաշրջանում և հարևանությամբ ԱՄՆ-ի ցանկացած ներկայության նկատմամբ, սակայն այս հարցով անմիջական կապի մեջ ենք մեր հայ բարեկամների հետ և գիտենք, որ նրանք որևէ քայլ չեն ձեռնարկի Իրանի անվտանգության դեմ։ Մենք շարունակելու ենք մեր խորհրդակցությունները Հայաստանի իշխանությունների հետ»,- նշել է Արաղչին։

Իրանցի դիվանագետը հավելել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու խորհրդակցություններն ունեն շարունակական բնույթ․

«Իմ լավ ընկեր Արարատ Միրզոյանը այցելեց Թեհրան, և մենք լավ խորհրդակցություններ ունեցանք միմյանց հետ. այսօր էլ նախագահ Փեզեշքիանը կհանդիպի Հայաստանի վարչապետի հետ»,- եզրափակել է Իրանի ԱԳ նախարարը։

Tags: ԻրանՀայաստանՀայաստան-Իրան հարաբերություններ
Նախորդ Լուրը

Հայ-թուրքական կարգավորման արագացումը կարևոր ձեռքբերումներ կբերի երկու երկրներին․ թուրք նախարար

Հաջորդ Lուրը

ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունները հայաստանյան մեդիայում էականորեն ուռճացված են․ Միրզոյան

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունները հայաստանյան մեդիայում էականորեն ուռճացված են․ Միրզոյան

16/10/2026
Թուրքիա

Հայ-թուրքական կարգավորման արագացումը կարևոր ձեռքբերումներ կբերի երկու երկրներին․ թուրք նախարար

16/10/2026
Միջազգային

Ուկրաինային աջակցելը յուրաքանչյուր եվրոպացու վրա արժենում է տարեկան մեկ գարեջուր․ Լատվիայի վարչապետ

16/10/2026
Հաջորդ Lուրը

ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունները հայաստանյան մեդիայում էականորեն ուռճացված են․ Միրզոյան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունները հայաստանյան մեդիայում էականորեն ուռճացված են․ Միրզոյան

16/10/2026

Արաղչի․ Վստահում ենք հայ բարեկամներին․ նրանք Իրանի անվտանգության դեմ քայլ չեն անի

16/10/2026

Հայ-թուրքական կարգավորման արագացումը կարևոր ձեռքբերումներ կբերի երկու երկրներին․ թուրք նախարար

16/10/2026

Ուկրաինային աջակցելը յուրաքանչյուր եվրոպացու վրա արժենում է տարեկան մեկ գարեջուր․ Լատվիայի վարչապետ

16/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)